Եթե ինձ պես տղեն միանում է Արցախը հանձնողների հետ, ուրեմն իմ արյունը սուտ է. Վարդան Ղուկասյան
Ես երբեք ոչ ծախվել եմ, ոչ որևիցե մեկը բարոյական իրավունք ունի իմ նկատմամբ նման բան ասել, ես հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ գնացողը չեմ, թեկուզ ոտքս ու ձեռքս էլ կտրվի, ինձ համար ամենաբարձրը դա ՀՀ-ն է և հայ ժողովուրդը: Այս մասին լրագրողների հետ զրույցում քվեարկությունից առաջ ասել է Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինքը խոցելի թեկնածու է և դա օգտագործելով ՔՊ-ն կարող է ստիպել նրան համագործակցել:
Դիտարկմանը՝ 2018-ին չգիտեիք, որ դավաճան են, նա ասել է. «2018 թվականին, որ ասում էի՝ քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին, շատ ճիշտ եմ արել, չէի ուզում, որ այդ իշխանությունը մնար երկրի ղեկին և չգիտեի, որ այդ օրվա իշխանությունը բերել է այսօրվա ՔՊ-ին ու Նիկոլին: Չէի պատկերացնում, որ երկուսն իրար հետ համագործակցված աշխատում էին, եթե իմանայի ուրիշ ձև կանեի»:
Նա շեշտել է, որ բարձրաձայնել է՝ եթե ընդդիմությունից որևէ մեկն իրենից շատ ձայն հավաքի, միանշանակ ինքը միանալու է նրանց: «Իսկ եթե ես շատ ձայներ հավաքեցի, ուրեմն այդ սկզբունքը պետք է կիրառեն, ով չհամաձայնեց, ուրեմն ՔՊ-ի հետ համագործակցում է»,- նշել է նա:
Հարցին՝ քննարկե՞լ են արդեն մյուս ուժերի հետ այդ մասին, նա հայտնել է. «Ոչ մեկի հետ հանդիպում ու քննարկում չեմ ունեցել, հուսով եմ՝ բոլորն էլ այսպես են մտածում: Ես այնպես կանեմ, որ բոլորդ կիմանաք՝ ով հանկարծ ուրիշ ձև արեց, անպայման պետք է տեղեկացնենք բոլորին: Եթե ընդդիմություն է ու չի միանում շատ ձայներ հավաքողին, դա նշանակում է՝ դիտավորյալ է անում:
Եթե մի քանի ընդդիմություն իրար միանան ու ինձ առաջարկեն իրենց միանամ ու իմ ձայներն ավելի շատ լինի իրենցից, ես միայն կծիծաղեմ: Եթե ինձ հանկարծակի բանտարկեն էլ, ուրեմն իմ ավագանիներն անպայման ստանձնելու են քաղաքի ղեկը, ու ես էլ թեկուզ բանտարկված լինեմ, այնտեղից եմ աշխատելու: ՔՊ-ին միանալը միանգամից մտքներիցդ հանեք, Արցախը հանձնողների հետ եթե ինձ պես տղեն միանում է, ուրեմն իմ արյունը սուտ է»:
Նմանատիպ հոդվածներ
Մարտուն Գրիգորյանը հաղորդագրություն տարածեց
Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին ֆեյսբուքյան...
Փաշինյանն անդրադարձել է Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկ Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություներին։«Հայաստանի Հանրապետությա...
Հայտնի է Մարտուն Գրիգորյանի որոշումը. ArmLur
Քիչ հետո Գյումրու համայնքապետի թեկնածու «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հանդես կգա հայտարարությամբ։ Այս...
Ընդդիմադիր երկու ուժ հայտարարել է Վարդան Ղուկասյանին միանալու մասին
Գյումրիի ավագանու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել են, որ կսատարեն առավելա...