Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու առաջարկները անտեղին են. Սիյարտո
ԵՄ երկրների կողմից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու առաջարկները բացարձակապես անտեղին են և ժամանակավրեպ, քանի որ դրա համար դեռևս պայմաններ չկան։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը։
«Այս պահին առաջ քաշվող բոլոր եվրոպական գաղափարները լիովին անտեղին են, քանի որ խաղաղության պահպանման հարցը կարող է արդիական լինել միայն այն դեպքում, երբ կա խաղաղություն։
Պատերազմի ժամանակ խաղաղության պահպանման մասին խոսելը հիմարություն է։ Ուստի, պարզ չէ, թե երբ և ինչպես խաղաղապահներ ընդհանրապես կլինեն այնտեղ: Դրա համար նվազագույն պայմաններ չկան։ Ուստի, կարծում եմ, որ խաղաղապահների մասին անընդհատ խոսակցությունները պարզապես վկայում են եվրոպացիների՝ ինչ-որ կերպ արտահայտվելու ցանկության մասին, և դա կապ չունի իրերի իրական վիճակի հետ»,-ասել է արտգործնախարարը Ultrahang YouTube ալիքին տված հարցազրույցում և նշել, որ հիմա պետք է խաղաղություն կնքել, պայմանավորվել հրադադարի պայմանների շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական ամփոփ արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Գյումրու բոլոր 82 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝...
Նիկոլ Փաշինյանը՝ նոր էսկալացիայի հավանականության մասին
Եթե վստահության խնդիր չլիներ, խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ խաղաղության համաձայնագրի կարիքը չէր...
Մինչև 18 տարեկան երեխաներին անվճար կհատկացվի գլյուկոզայի սարք. ԱՆ
Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների դիտարկումներն ու առաջարկները լսելու նպատակով Առողջապահության նախ...
Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան խաղից հետո վրացի երկրպագուներն իրեր են նետել հայ երկրպագուն...