Շատ վատ բան տեղի կունենա Իրանի հետ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «վատ բաներ» կարող են պատահել Իրանի հետ, եթե հանրապետության իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։
«Եվ ինչպես հավանաբար գիտեք, ես վերջերս նամակ եմ ուղարկել նրանց, որում ասել եմ, որ դուք պետք է որոշում կայացնեք, այսպես թե այնպես, և կա՛մ մենք պետք է խոսենք և քննարկենք դա, կա՛մ շատ վատ բան տեղի կունենա Իրանի հետ: Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը:
Մարտի 7-ին Թրամփը Truth Social-ում գրել էր, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Իրանի առաջնորդը, մեկնաբանելով նախագահի այս հայտարարությունը, ընդգծել է, որ իր երկիրը երկխոսության չի գնա ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը մտածում է միայն իր շահերի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Մարտուն Գրիգորյանը հաղորդագրություն տարածեց
Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին ֆեյսբուքյան...
Սուրիկ Խաչատրյանի որդին ազատազրկման է դատապարտվել․ «Ժողովուրդ»
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ «Լիսկայի» որդին՝ Տիգր...
Նեթանյահուն` «Մոսադ»-ին գաղտնի հանձնարարական է տվել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի արտաքին հետախուզական գործակալությանը` «Մոսադ»-ին, հանձնարարել է գտնել այ...
Ադրբեջանի մոտեցումները կառուցողական չեն. ՔՊ-ական պատգամավոր
Խաղաղության համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ձեռքբերում է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՔՊ-...