Պենտագոնի ղեկավարը կնոջն իր հետ տարել է գաղտնի բանակցությունների
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իր կնոջը՝ Fox News-ի նախկին պրոդյուսեր Ջենիֆեր Հեգսեթին, տարել է օտարերկրյա զինվորականների հետ բանակցությունների։ Ինչպես տեղեկացնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Ռիա նովոստիին, խոսքը երկու հանդիպումների մասին է: Դրանց ընթացքում քննարկվել է գաղտնի տեղեկատվություն։
Նշվում է, որ հանդիպումներից մեկը տեղի է ունեցել մարտի 6-ին Պենտագոնում և կապված է եղել նրա հետ, որ ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինային հետախուզական տվյալներ փոխանցելը: Հանդիպմանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին և բրիտանական պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Էնթոնի Ռադակինը:
WSJ-ն նշում է, որ տեսականորեն նման հանդիպումներին կարող են հրավիրել ցանկացած մարդու, բայց սովորաբար մասնակիցների ցուցակները խիստ սահմանափակվում են նրանցով, ում ներկայությունը պետք է:
Ավելի վաղ նույնպես Պենտագոնի ղեկավարը հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Մարտի 24-ին The Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը պատմել էր, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները պատահաբար իրեն ներառել են չաթում՝ քննարկելու Եմենում հութիներին հարվածները։ Պենտագոնում այդ տեղեկությունը հերքել են, սակայն լրագրողը սքրիններ է տեղադրել։ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Բրայան Հյուզը խոստացել է պարզել, թե ինչպես է լրագրողը հայտնվել չաթում։
ԱՄՆ վարչակազմի անդամների դեմ հայց է ներկայացվել Signal-ում չաթի հետ կապված սկանդալից հետո։ Փաստաթղթում նշվում է նաև, որ պետության առաջին դեմքերը պարտավոր են պատճենել հաղորդագրությունները և դրանք փոխանցել պաշտոնական տեղեկատվական համակարգ, սակայն Signal-ում չաթը կարգավորված է եղել ավտոմատ ջնջման համար:
Նմանատիպ հոդվածներ
Մարտուն Գրիգորյանը հաղորդագրություն տարածեց
Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին ֆեյսբուքյան...
Սուրիկ Խաչատրյանի որդին ազատազրկման է դատապարտվել․ «Ժողովուրդ»
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ «Լիսկայի» որդին՝ Տիգր...
Նեթանյահուն` «Մոսադ»-ին գաղտնի հանձնարարական է տվել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի արտաքին հետախուզական գործակալությանը` «Մոսադ»-ին, հանձնարարել է գտնել այ...
Փաշինյանն անդրադարձել է Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկ Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություներին։«Հայաստանի Հանրապետությա...