Կառավարության քաղաքականությունը ոչ միայն անընդունելի է, այլ ուղղակի խայտառակություն. Մանե Թանդիլյանի պահանջը
Արցախցիների սոցիալական խնդիրների նկատմամբ կառավարության քաղաքականությունը ոչ միայն անընդունելի է, այլ ուղղակի խայտառակություն է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:
«Նիկոլ Փաշինյանի պատճառով սեփական կացարանը կորցրած ընտանիքները ունեն սոցիալական հոգածության բացառիկ իրավունք։ Հետևաբար, մինչև յուրաքանչյուր ընտանիքին բնակարան հատկացնելը, կառավարությունը պարտավոր է շարունակել բնակվարձի փոխհատուցման ծրագիրը ամբողջ ծավալով։ Ընդ որում, կառավարության կողմից այդ ծրագրի ծախսերը 2 անգամ քիչ են Արցախին տրված ֆինանսավորումից։
Հայտնի է, որ Արցախի Հանրապետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանից ստանում էր 144 մլրդ դրամ գումար, որը մեկ հոգու հաշվարկով կազմում է ամսական 100.000 դրամ։ Արդյունքում, այս ծրագրի իրականացումը բյուջեի վրա որևէ հավելյալ ծախս չի նախատեսում և իշխանությունների վարած քաղաքականությունն ունի մեկ նպատակ՝ նպաստել արցախցիների արտագաղթին։
Պահանջում եմ Հայաստանի կառավարությունից՝ դադարեցնել արցախահայության դեմ կատարվող խայտառակ քաղաքականությունը և վերականգնել արցախցիներին տրամադրվող սոցիալական ծրագրերը ամբողջ ծավալով»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական ամփոփ արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Գյումրու բոլոր 82 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝...
Նիկոլ Փաշինյանը՝ նոր էսկալացիայի հավանականության մասին
Եթե վստահության խնդիր չլիներ, խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ խաղաղության համաձայնագրի կարիքը չէր...
Մինչև 18 տարեկան երեխաներին անվճար կհատկացվի գլյուկոզայի սարք. ԱՆ
Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների դիտարկումներն ու առաջարկները լսելու նպատակով Առողջապահության նախ...
Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան խաղից հետո վրացի երկրպագուներն իրեր են նետել հայ երկրպագուն...