Դա կդառնա Մոլդովայի իշխանության «դագաղի վերջին մեխը». Իլան Շոր
Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլի կալանավորումը կդառնա Մոլդովայի իշխանությունների «դագաղի վերջին մեխը»։ Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքի առաջնորդ Իլան Շորը:
Քիշնևի շրջանային դատարանը մարտի 28–ին մասամբ բավարարել է դատախազների խնդրանքը և որոշում կայացրել Գուցուլին 20 օրով կալանավորելու մասին։ Պաշտպանության կողմը մտադիր է բողոքարկել այդ որոշումը։
«20 օր Եվգենի Գուցուլին։ Յուրաքանչյուր նման կալանավորում մեխ է կուսակցական դագաղի կափարիչին («Գործողություն և համերաշխություն» իշխող կուսակցություն– խմբ.): Սպասեք»,- գրել է Շորը Telegram-ի իր ալիքում։
Հիշեցնենք, որ Եվգենյա Գուցուլին ձերբակալել են Քիշնևի օդանավակայանում մարտի 25-ի երեկոյան: Քաղաքական գործչից վերցրել են անձնագիրը սահմանային հսկողություն անցնելու փորձի ժամանակ, իրականացրել են ամբողջական զննում և թույլ չեն տվել թռչել Ստամբուլ (միջազգային լրագրողական կոնգրեսին մասնակցելու), թեև նա ձեռքին հետադարձ տոմս է ունեցել դեպի Քիշնև։ Գուցուլը իրեն մեղավոր չի ճանաչել և դիմել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խնդրելով ճնշում գործադրել Մոլդովայի իշխանությունների վրա՝ իրեն շուտափույթ ազատ արձակելու համար:
Գուցուլի ձերբակալությունը հասարակական լայն արձագանք է առաջացրել, Գագաուզիայի մայրաքաղաք Կոմրաթում անցկացվում են աջակցության ակցիաներ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս ունի, որ Գուցուլի ձերբակալության գործում կպահպանվեն օրինականությունն ու ժողովրդավարական սկզբունքները: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Քիշնևը պետք է հրաժարվի ճնշման մեթոդներից և ազատություն տա երկրի բոլոր քաղաքական ուժերին:
Նմանատիպ հոդվածներ
Մարտուն Գրիգորյանը հաղորդագրություն տարածեց
Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին ֆեյսբուքյան...
Սուրիկ Խաչատրյանի որդին ազատազրկման է դատապարտվել․ «Ժողովուրդ»
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ «Լիսկայի» որդին՝ Տիգր...
Նեթանյահուն` «Մոսադ»-ին գաղտնի հանձնարարական է տվել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի արտաքին հետախուզական գործակալությանը` «Մոսադ»-ին, հանձնարարել է գտնել այ...
Փաշինյանն անդրադարձել է Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկ Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություներին։«Հայաստանի Հանրապետությա...