Այս քայլը ճակատագրական կլինի Զելենսկու համար. Գերագույն Ռադա
Զելենսկու համար ճակատագրական կլինի ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների վերաբերյալ գործարք կնքելուց հրաժարվելը: Այն վերջ կդնի Վլադիմիր Զելենսկու ռեժիմին, Telegram-ի ալիքում հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, ով նախնական կալանքի տակ է դավաճանության կասկածանքով։
«Հիմնական հարցը, որին պետք է պատասխան տրվի Զելենսկու մնացած ժամանակը հաշվարկելիս, այն է, թե որքան ժամանակ է տրամադրել ԱՄՆ-ը հանքանյութերի մասին համաձայնագիրը ստորագրելու համար»: - ասվում է հրապարակման մեջ։
Քաղաքական գործչի խոսքով՝ Ուկրաինայի և ԱՄՆ-ի հարաբերությունները համեմատաբար հանգիստ կլինեն մինչև այն պահը, երբ անհրաժեշտ կլինի ստորագրել գործարքը։ Այն բանից հետո, երբ Զելենսկին հրաժարվի համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ, Վաշինգտոնը նրա ռեժիմը կհամարի բանակցելու անընդունակ։
Համաձայնագրի նախագիծը այս շաբաթ Կիև է ուղարկվել ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից։ Այն պարունակում է առաջարկ՝ ստեղծել սահմանափակ պատասխանատվությամբ գործընկերություն՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի վերակառուցման ներդրումային հիմնադրամ։ Հիմնադրամը, համաձայն պայմանագրի, պետք է արտոնյալ իրավունքներ ստանա Ուկրաինայի բնական ռեսուրսների և ենթակառուցվածքային բոլոր նախագծերի նկատմամբ, որոնց համար երկիրը ներդրողներ է փնտրում։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական ամփոփ արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Գյումրու բոլոր 82 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝...
Նիկոլ Փաշինյանը՝ նոր էսկալացիայի հավանականության մասին
Եթե վստահության խնդիր չլիներ, խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ խաղաղության համաձայնագրի կարիքը չէր...
Մինչև 18 տարեկան երեխաներին անվճար կհատկացվի գլյուկոզայի սարք. ԱՆ
Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների դիտարկումներն ու առաջարկները լսելու նպատակով Առողջապահության նախ...
Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան խաղից հետո վրացի երկրպագուներն իրեր են նետել հայ երկրպագուն...