Սա մեծ խնդիր է, և այն ավելի կմեծանա. Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը ուրբաթ ժամանել է Գրենլանդիայում գտնվող ամերիկյան ռազմաբազա, հայտնում է Associated Press-ը։
Ամերիկյան պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո Վենսը կնոջ հետ գնացել է զրուցելու զինվորականների հետ։ Համատեղ ճաշի ժամանակ փոխնախագահը նշել է, որ ինքը «շատ շահագրգռված է Արկտիկայի անվտանգությամբ»։
«Ինչպես գիտեք, սա մեծ խնդիր է, և առաջիկա տասնամյակներում այն միայն կմեծանա»,- ասել է նա։
Պատվիրակության կազմում են, մասնավորապես, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։
Ավելի վաղ թե՛ կղզին, թե՛ Դանիան, որին պատկանում է, առաջիկա այցը համարել էին ԱՄՆ-ի կողմից ճնշում։
Այս տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղղված ուղերձում ասել է, որ մտադիր չէ հրաժարվել Գրենլանդիայի նկատմամբ իր տարածքային հավակնություններից։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը կհամաձայնի կղզին ընդունել իր տարածքում, եթե նրա բնակիչները նման ցանկություն հայտնեն։
Նմանատիպ հոդվածներ
Մենք գրեթե հասել ենք նպատակին. Արարատ Միրզոյան
Բրազիլիա պաշտոնանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղի Folha օրաթերթին։ Ադրբեջա...
ԼՂ խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների օրակարգից. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խն...
Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Իլհամ Ալիևին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այս մասին սոցցանցեր...
Պուտին– Թրամփ հեռախոսազրույցն ավարտվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Սպիտա...