ՊՊԾ աշխատակիցների և լրագրողների միջև իրավիճակը լարվեց
Ազգային ժողովում քիչ առաջ ՊՊԾ աշխատակիցները քաշքշելով ակցիա իրականացնող լրագրողներից խլեցին նրանց ձեռքին եղած պաստառը:
«Մի արեք, խոսքի ազատություն է Հայաստանում, սա մեր գործի մեջ է մտնում, մեզ չեն թողնում նորմալ աշխատել։ Դուք շատ վատ վարք եք դրսևորում»,- հայտարարել է լրագրողներից Հռիփսիմե Ջեբեջյանը:
Նրանք նաև նշեցին, որ իրենք լուռ բարձրաձայնում են, որպեսզի վարչապետը տեսնի, թե ինչ դրսեւորումներ են կիրառվում լրագրողների հանդեպ: Մի րոպե թողեք վարչապետը տեսնի: Այսօր մեր իրավունքն է խոչընդոտվում, վաղը ձեր է խոչընդոտվելու»:
Ի վերջո, ՊՊԾ աշխատակիցները վերցրեցին պաստառը՝ խոստանալով, որ այն վերջում իրենց կվերադարձնեն: «ԱԺ-ում հվատարմագրված լրագրողն իրավունք չունի ԱԺ վարչական շենքում ակցիա իրականացնելու»,-ասել է աշխտակիցներից մեկը:
Իսկ պաստառի վրա գրված էր. «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրիր»:
Նմանատիպ հոդվածներ
Պապիկյանը՝ սահմանի երկայնքով կրակոցների մասին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Սյունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանին, հնչած կրակոցներին։ Նա նշել է...
Պարոն վարչապետն ուներ թերություն. Աղազարյան
Սա քաղաքական ճնշում է, որը հաջորդել է հայտնի դեպքերին։ Այդ մասին ԱԺ–ում հատյարարեց նախկին ՔՊ–ական, ներկայումս անկախ պատգ...
Ինձ ապտակող չի ծնվել. Սարիկ Մինասյան
Քվեարկել եմ հանուն զարգացող Գյումրի տեսնելու համար, մեր գյումրեցին իր ընտրությունը կկատարի, վաղը կտեսնեք: Այս մասին իր ք...
Արմեն Գրիգորյանը` խաղաղության պայմանագրի տեքստի հրապարակման մասին
ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը: Այս մասին հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով, խաղաղո...