Ինչո՞ւ է գլխավոր դատախազը հիմա եկել ԱԺ․ Թովմասյան
2024թ․ ամռանից դատախազությանը հայտնի են իրողություններ, ըստ որի՝ կոնկրետ անձնավորություն կաշառքի գործով ցուցմունք է տվել Հովիկ Աղազարյանի դեմ, պնդել է, որ նման բան եղել է, ինչո՞ւ է գլխավոր դատախազը միջնորդությամբ հիմա գալիս ԱԺ, երբ Աղազարյանն արդեն ՔՊ-ից դուրս է եկել։ Այս հարցը՝ Ազգային ժողովում, հանդիպան ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազին ուղղեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ես վստահեցնում եմ, որ Ազգային ժողով կգայի նաև այն դեպքում, եթե պատգամավոր Հովիկ Աղազարյանը շարունակեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինել։ Կգայի, քանի որ առանց դրա կստացվեր, որ մենք քննությունն արել ենք կիսատ և ոչ բոլոր անձանց ենք պատասխանատվության համար կանչել դատարան։ Այսօրվա նիստից հետո գործն ուղարկվում է դատարան, այսինքն՝ վարույթն ամբողջ ծավալով ավարտվել է։ Մենք գործ ունենք բազմադրվագ կաշառքի սխեմայի հետ, մեր նպատակն էր ամբողջական ծավալով ապահովել քննությունը և ԱԺ գալ միայն այն ժամանակ, երբ մենք պատրաստ կլինենք գործն ուղարկել դատարան»,- պատասխանեց Վարդապետյանը՝ նշելով, որ այս ամիսների ընթացքում մեծ ծավալի աշխատանք է կատարվել։
Թագուհի Թովմասյանը ևս մեկ հարց ուղղեց դատախազին՝ հետաքրքրվելով, թե երբ նախորդ տարի Հովիկ Աղազարյանի հեռախոսն առգրավվեց քննչական կոմիտեի կողմից, դրա տվյալները դարձան հանրության քննարկման առարկա, արդյոք սա նախաքննական գաղտնիքի բացահայտում համարվո՞ւմ է, թե՞ ոչ։
«Որովհետև նախաքննության ընթացքում էր հեռախոսի պարունակությունը հասանելի դարձել իշխող թիմին։ Բայց որևէ վարույթ չեք հարուցել»,- ասաց Թովմասյանը։
Գլխավոր դատախազն իր հերթին նշեց, որ Աղազարյանի հեռախոսը լրիվ այլ գործի շրջանակներում է խուզարկվել, այսօր ներկայացված միջնորդագրին չի վերաբերում, իսկ ԱԺ կանոնակարգ օրենքով՝ այսօր քննարկվում է բացառապես միջնորդագրին վերաբերող գործը։
Նմանատիպ հոդվածներ
Դուք պետություն եք կառուցում ուրիշի տարածքում․ Զախարովա
Կիևի ռեժիմը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում ռուս ժողովրդի ինքնությունը ջնջելու՝ նրանց լեզուն, մշակույթը, պատմությունը...
Տարածաշրջանում էսկալացիայի բարձրացման վտանգ կա․ Արաղչի
Իրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, հուսով ենք` որքան հնարավոր է շուտ երկու երկր...
Պաշտոնական Երևանը Բաքվին առաջարկություն է արել․ Միրզոյան
Պաշտոնական Երևանը Բաքվին առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ որոշելու խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը...
ԱՄՆ-ի հետ կային լուրջ տարաձայնություններ․ Պեսկով
Ռուսաստանը բավարարված է նրանով, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը զարգանում է կառուցողական և արդյունավետ: Այս մասին հայտնել Է...