Շմոլ գազից թունավորվել են ընտանիքի 6 անդամները
Մարտի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշումով «Կապան» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 6 անդամներ։
«Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչներ 57-ամյա Հայկուշ Հ․-ն, 34-ամյա Նարինե Գ․-ն, 36-ամյա Մարինե Գ․-ն, 5-ամյա Ս․ Զ․-ն, 3-ամյա Դ․ Զ․-ն և 45-ամյա Մարտիրոս Զ․-ն ովքեր նշված թունավորումը ստացել են շմոլ գազի արտահոսքից:
Ոստիկանները պարզել են նաև, որ մարտի 18-ին ժամը 20։00-ի սահմաններում Շահումյան փողոցի բնակարաններից մեկի խոհանոցում տեղադրված գազի կաթսայի շմոլ գազի արտահոսքի հետևանքով վերը նշված անձանց ինքնազգացողությունները կտրուկ վատացել և տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց մոտ ախտորոշվել է «էկզոգեն թունավորում»:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
Մարտի 26-ին` տեղական ժամանակով ժամը 23:43-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։43-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Հիվանդանոցներ են տեղափոխվել դանակահարված հինգ երիտասարդներ, որոնցից մեկը մահացել է
ՆԳՆ-ից հայտնում են․ «Մարտի 29-ին՝ ժամը 18:50-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է...
Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում հայեր լինելու մասին
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ լինելու վերաբերյալ...
Բացահայտվել է ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարի կողմից 2 մլն դրամի գույքի հափշտակության դեպք
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ...