Թրամփը ցանկանում է, որ Զելենսկին մտածի հրաժարականի մասին
Ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ գործարքը բավարար չի լինի, որպեսզի ԱՄՆ-ն վերսկսի Կիևին ռազմական օգնության և հետախուզական տեղեկատվության փոխանակումը։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Ըստ նրանց՝ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն իր օգնականներին հասկացրել է, որ գործարքից բացի, անհրաժեշտ է, որ Վլադիմիր Զելենսկին փոխի իր վերաբերմունքը խաղաղ բանակցությունների նկատմամբ և պատրաստակամություն ցուցաբերի գնալ զիջումների, այդ թվում՝ տարածքային։
Բացի այդ, Թրամփը առաջընթաց է գրանցում Ուկրաինայում ընտրությունների անցկացման ուղղությամբ, ինչպես նաև ցանկանում է, որ Զելենսկին մտածի հրաժարականի մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի ՀԱՊԿ-ի վերաբերյալ խոսքերին
Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կառույցի անդամ երկրները «կարող են դիտարկել...
Սա է փազլի բանալին. Մասկ
Միլիարդատեր Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը, առաջարկել է պա...
Սիրիայում ցեղասպան գործողություններ են անում, այդ թվում` հայերի նկատմամբ. Սևակ Հակոբյան
Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա նահանգի հայաբնակ Քեսաբ քաղաքում ներկայում համեմատաբար հանգիստ է։ Այս մասին Sputn...
Իրանը չի սպասելու ԱՄՆ-ից որևէ նամակի. Ղալիբաֆ
Իրանն ի վիճակի է չեզոքացնել պատժամիջոցները, ուստի չի սպասի ԱՄՆ-ից որևէ նամակի: Ինչպես փոխանցում են իրանական լրատվամիջոցն...