Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ նոր բանակցությունների
Մարտի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյային։
Նշվում է, որ Ուկրաինայի նախագահը ժամանել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամեդ բեն Սալմանի հետ բանակցությունների, ում կառավարությունը միջնորդ դեր է խաղում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցություններում, հայտնում է Novyny Ukrayiny-ն։
Մարտի 11-ին Ջիդդա քաղաքում բանակցություններ կանցկացվեն Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև։
Մարտի 8-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է պատվիրակության կազմը, որը մեկնելու է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների։ Կիևը կներկայացնեն նախագահական գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պավլո Պալիսան։
Ըստ աղբյուրների՝ ամերիկյան պատվիրակության կազմում պետք է լինեն ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, Մերձավոր Արևելքի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկոֆը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Մարտի 10-ին CNN-ը գրել էր, որ Ուկրաինայի հետ բանակցություններից հետո ամերիկյան պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում կհանդիպի Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ներողություն է խնդրել Թրամփից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակով ներողություն է խնդրել Թրամփից Օվալաձև աշխատասենյակի բուռն վիճաբանությունից...
Որ դեպքում Ադրբեջանը կստորագրի վերջնական պայմանագիրը. Բաքվից արձագանքում են
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրություններին։ Նշել են, թե ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղո...
Վլադիմիր Պուտինը հայտարարել է հրադադար կնքելու մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները...
Էմանուել Մակրոնը ՝ Ուկրաինայի կապիտուլյացիայի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ որոշել է քննարկում բացել Ֆրանսիայի միջուկային զենքի օգտագործման վերա...