Թրամփը՝ Պուտինի կողմից անհարգալից վերաբերմունքի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վրդովվել է, երբ նրան հարցրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից իր հանդեպ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի մասին։ Ամերիկացի առաջնորդին համապատասխան հարցն ուղղել է Washington Post-ի լրագրողը:
Թրամփի ճեպազրույցը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել Air Force One ինքնաթիռով թռիչքի ժամանակ։ WP-ի թղթակիցն այնուհետև հարցրել է, թե արդյոք Պուտինի կողմից անհարգալից վերաբերմունք է այն փաստը, որ ռուսական զորքերը Ուկրաինայում օդային հարվածներ են հասցնում:
Թրամփին զայրացրել է հարցի այս ձևակերպումը, և նա հայտարարել է, որ լրագրողի ներկայացրած լրատվամիջոցը կորցրել է վստահությունը։ Սպիտակ տան ղեկավարը կասկածի տակ է դրել լրագրողի ենթադրությունները։
ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ վստահում է Վլադիմիր Պուտինին և կարծում է, որ վերջինս ցանկանում է վերջ տալ ուկրաինական հակամարտությանը։ Նա նաև նշել է, որ իր համար ավելի հեշտ է շփվել Ռուսաստանի ղեկավարի հետ, քան Կիևի։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ: Այս մասին հայտարարել է վարչ...
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...
Պուտին– Թրամփ հեռախոսազրույցն ավարտվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Սպիտա...
Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կողմերը «բավականաչափ մոտ են» Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու...