Կանադայի նոր վարչապետի հայտարարությունները՝ ԱՄՆ-ի վերաբերյալ
Մարկ Քարնին ներկուսակցական ընտրությունների արդյունքում ընտրվել է Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ և կլինի երկրի հաջորդ վարչապետը: Նա ստացել է ձայների 85,9%-ը։
Կուսակցության համագումարում հայտարարված տվյալների համաձայն՝ ֆինանսների նախկին նախարար և նախկին փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլենդը ստացել է ձայների 8%-ը, իսկ Համայնքների պալատում Կանադայի կառավարության ղեկավար Կարինա Գուլդը և լիբերալ պատգամավոր Ֆրենկ Բեյլիսը՝ մոտ 3%։
«Կանադան երբեք, ոչ մի ձևով չի դառնա Ամերիկայի մի մասը»,-ասել է Քարնին իր աջակիցների առջև ունեցած ելույթում:
Նա նաև խոստացել է, որ Կանադան, միավորվելով, կապաքինվի ցնցումից։
«Ես ձեզ խոստանում եմ, որ միասին մենք կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամը»,- ասել է նա:
Նշենք, որ Քարնին նախկինում ղեկավարել է կենտրոնական բանկն ու համակարգել ֆինանսական ճգնաժամերի հաղթահարման միջոցառումները Հյուսիսային Ամերիկայում և Մեծ Բրիտանիայում։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանադրության այն տեքստը, որ կարա լինի, կունենա տարածաշրջանային նշանակություն. Փաշինյան
Իրականում իրական Հայաստանի գաղափարախոսության համատեքստում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունն ունի բացարձակապե...
Իրանը արձագանքել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի համաձայնությանը
Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին...
Բաքուն պատասխանել է Փաշինյանի առաջարկին
Եթե Հայաստանն իրոք ցանկանում է, որ տարածաշրջանի հաղորդակցության ուղիները բացվեն, չպետք է խուսափի իր պարտավորությունների...
ՀՀ-ն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները. Բայրամով
Հայաստանն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհ...