Թուրքիան անմիջական ազդեցություն ունի տեղի ունեցող իրադարձությունների վրա. Արաղչի
Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա անմիջական ազդեցություն են ունեցել Թուրքիան և մի քանի այլ երկրներ, AFP-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։
«Չեմ կարծում, թե որևէ մեկը կասկածում է, որ Թուրքիան և մի քանի այլ երկրներ անմիջական ազդեցություն են ունեցել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Եվ հետևաբար, այժմ ծագած խնդիրների, ինչպիսիք են Իսրայելի կողմից սիրիական տարածքի լայնածավալ օկուպացիան, նրա կողմից Սիրիայի ողջ պաշտպանական և գիտական ենթակառուցվածքի ոչնչացումը և դրա հետևանքով առկա բոլոր հակամարտությունների պատասխանատվությունը, բնականաբար, կրում են նրանք, որոնք իրականացրել են այդ փոփոխություններն ու զարգացումները»,- ասել է Իրանի արտգործնախարարը։
Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ Իրանը հակամարտության մեջ է Թուրքիայի հետ։
«Ոչ, մենք կշարունակենք մեր բարեկամական հարաբերությունները և կշարունակենք մեր խորհրդակցությունները տարածաշրջանային հարցերի շուրջ»,- հավելել է Աբաս Արաղչին։
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրվանից Սիրիայում բախումներ են սկսվել նոր իշխանությունների անվտանգության ուժերի և տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև։
Գազանաբար սպանվել են հարյուրավոր ալավիներ, զոհվածների թվում կան նաև հայեր։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի ՀԱՊԿ-ի վերաբերյալ խոսքերին
Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կառույցի անդամ երկրները «կարող են դիտարկել...
Սա է փազլի բանալին. Մասկ
Միլիարդատեր Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը, առաջարկել է պա...
Սիրիայում ցեղասպան գործողություններ են անում, այդ թվում` հայերի նկատմամբ. Սևակ Հակոբյան
Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա նահանգի հայաբնակ Քեսաբ քաղաքում ներկայում համեմատաբար հանգիստ է։ Այս մասին Sputn...
Իրանը չի սպասելու ԱՄՆ-ից որևէ նամակի. Ղալիբաֆ
Իրանն ի վիճակի է չեզոքացնել պատժամիջոցները, ուստի չի սպասի ԱՄՆ-ից որևէ նամակի: Ինչպես փոխանցում են իրանական լրատվամիջոցն...