Փաշինյանն՝ իր ավտոշարասյան պատճառով մահացած հղի կնոջ գործի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ-ում հայտնել է, որ Սյունիքում իր դեմ գործողություններ արած անձանց նկատմամբ անհասկանալի որոշումներ են կայացվել։
«Էլ չեմ ասում, որ իշխանության ներկայացուցիչները դատարաններում հայցեր է, որ պարտվում են»,- ասել է նա:
Անդրադառնալով իր ավտոշարասյան պատճառով հղի Սոնա Մնացականյանի մահվան դեպքին՝ Փաշինյանն ասաց, որ ինքը գործով տուժողին տվել է իր հեռախոսահամարը, վերջին անգամ իրեն գրել է 2022 թվականի հունիսի 6-ին։
«Դուք հիմա ունեք հիմք, որ ես գործին որևէ միջամտություն եմ արե՞լ, ես ասում եմ՝ բացառված է, չի կարող բնության մեջ նման ապացույց լինի»,- հավելել է Փաշինյանը:
Նա հավելեց, որ երբ խոսում են բարոյական պատասխանատվությունից, չի հասկանում, թե ինչ նկատի ունեն։
«Պետության մեջ կան պատասխանատվություններ որոշելու մեխանիզմներ, ես էլ եմ ասում՝ լավ չեն աշխատում։ Եթե ձեզ թվում է, որ դուք ՀՀ դատական համակարգի պրոբլեմները բավարար չափով գիտեք, հավաստիացնում եմ, որ չգիտեք, ես բավարարին մի քիչ մոտիկ գիտեմ պրոբլեմները»,- եզրափակել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն պատասխանել է Փաշինյանի առաջարկին
Եթե Հայաստանն իրոք ցանկանում է, որ տարածաշրջանի հաղորդակցության ուղիները բացվեն, չպետք է խուսափի իր պարտավորությունների...
Լևոն Մնացականյանը խոսել է Արցախի ազատագրմանը մասնակցելու մասին
Բաքվում ընթացող շինծու դատավարության ընթացքում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը հաստատել...
Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է հայ գերիներին
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այս մասին հայտնել...
Վտանգ ՀՀ-ի համար. Ադրբեջանում ցանկանում են փակել ԿԽՄԿ գրասենյակը. Աբրահամյան
Ադրբեջանում քննարկվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման հնարավորությունը: Այս մասին ֆեյսբուքում գրել է...