Ուկրաինայում ստեղծված իրավիճակն առաջին դասն է. Ալի Խամենեի
«Խամաճիկ պետությունների նկատմամբ արևմտյան երկրների աջակցությունը պատրանք է»,- X սոցիալական ցանցում ուկրաիներեն գրել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
Հրապարակման մեջ այաթոլլան հիշեցրել է 2022 թվականի մարտի սկզբին արված իր հայտարարությունը։
Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողություն սկսվելուց հետո Խամենեին հայտարարել էր, որ Կիևում ստեղծված իրավիճակի մեղավորը Վաշինգտոնն է: Այն ժամանակ Իրանի առաջնորդը նշել էր, որ ԱՄՆ-ն միջամտել Է Ուկրաինայի ներքին գործերին և «գունավոր հեղափոխություններ կազմակերպել»: Նոր հրապարակման մեջ Խամենեին հիշեցրել է իր խոսքերի մասին և մեջբերում արել 2022 թվականի իր հայտարարությունից։
«Ուկրաինայում ստեղծված իրավիճակի առաջին դասն այն է, որ արևմտյան տերությունների աջակցությունը երկրներին և կառավարություններին, որոնք իրենց խամաճիկներն են, պատրանք է: Բոլոր կառավարությունները պետք է դա հասկանան: Այն կառավարությունները, որոնք հույսը դնում են ԱՄՆ-ի և Եվրոպայի վրա պետք է նայեն Ուկրաինայի ներկայիս վիճակին»,- գրել Է Իրանի գերագույն առաջնորդը։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը Զելենսկուց հրապարակային ներողություն է ակնկալում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մասնավոր կերպով նշել է, որ հրապարակային ներողություն է ակնկալում Ուկրաինայի նախագահ...
«Գնացեք դահուկներ քշեք Ռուսաստանում». բողոքի ակցիա Դի Վենսի դեմ
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսին բողոքի ակցիաներով են դիմավորել Վերմոնտի հանգստավայրում: Լեռնադահուկային հանգստավայրի հարյ...
Նորվեգական նավթային ընկերությունը հրաժարվել է վառելիք մատակարարել ԱՄՆ բանակին
Նորվեգական Haltbakk Bunkers նավթային ընկերությունը հրաժարվել է վառելիք տրամադրել Նորվեգիայում տեղակայված ամերիկացի զինծա...
Զելենսկին 33 անգամ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Ուկրաինային աջակցելու համար. CNN
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 33 անգամ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին, նրա պաշտոնյաներին և մարդկանց՝ աջակցութ...