Զելենսկին 33 անգամ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Ուկրաինային աջակցելու համար. CNN
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 33 անգամ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին, նրա պաշտոնյաներին և մարդկանց՝ աջակցության համար, վկայում են CNN-ի անցկացրած fact checking-ի արդյունքները:
Նշվում է, որ սա հեռու է ամբողջական ցուցակից, քանի որ լրատվամիջոցը չի դիտարկել Զելենսկու առօրյա հայտարարությունները, որոնք արվել են ուկրաիներեն:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Օվալաձև գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Զելենսկուն ասացին, որ նա բավականաչափ երախտապարտ չէ երկրին աջակցության համար:
CNN-ը նշում է, որ Զելենսկին բազմիցս է շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգներին այն բանից հետո, երբ Ռուսաստանը լայնածավալ ներխուժում սկսեց 2022 թվականի փետրվարին: Նա շնորհակալություն է հայտնել ինչպես Թրամփին, այնպես էլ նախկին նախագահ Ջո Բայդենին, երկու կուսակցությունների Կոնգրեսի անդամներին, ամերիկյան պաշտպանական ընկերություններին և նրանց աշխատակիցներին, ինչպես նաև ԱՄՆ-ի ժողովրդին:
Պարբերականը մեջբերել Է Զելենսկու բոլոր հրապարակային հայտարարությունների ցանկը անգլերենով, որոնցում նա երախտագիտության խոսքեր է հայտնել ԱՄՆ-ին ՝ սկսած 2022 թվականի հունվարի 21-ից, երբ նա շնորհակալություն է հայտնել Բայդենին աննախադեպ դիվանագիտական և ռազմական օգնության համար, ավարտած՝ 2025 թվականի փետրվարի 12-ով, երբ Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը Զելենսկուց հրապարակային ներողություն է ակնկալում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մասնավոր կերպով նշել է, որ հրապարակային ներողություն է ակնկալում Ուկրաինայի նախագահ...
Նորվեգական նավթային ընկերությունը հրաժարվել է վառելիք մատակարարել ԱՄՆ բանակին
Նորվեգական Haltbakk Bunkers նավթային ընկերությունը հրաժարվել է վառելիք տրամադրել Նորվեգիայում տեղակայված ամերիկացի զինծա...
Ուկրաինայում ստեղծված իրավիճակն առաջին դասն է. Ալի Խամենեի
«Խամաճիկ պետությունների նկատմամբ արևմտյան երկրների աջակցությունը պատրանք է»,- X սոցիալական ցանցում ուկրաիներեն գրել է Իր...
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան աշխատում են Ուկրաինայի խաղաղության նոր պայմանագրի վրա
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան աշխատում են Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության նոր պայմանագրի նախագծի վրա։ Կողմերը նման որո...