Նորվեգական նավթային ընկերությունը հրաժարվել է վառելիք մատակարարել ԱՄՆ բանակին
Նորվեգական Haltbakk Bunkers նավթային ընկերությունը հրաժարվել է վառելիք տրամադրել Նորվեգիայում տեղակայված ամերիկացի զինծառայողներին, հաղորդում Է Daily Express-ը: Մատակարարումները դադարեցվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վեճից հետո:
«Մենք որոշել ենք անհապաղ դադարեցնել Նորվեգիայում ամերիկյան զորքերին և նրանց նավերին վառելիք մատակարարելը, որոնք մտնում են նորվեգական նավահանգիստներ: Ոչ մի լիտր վառելիք ամերիկացիներին։ Մենք կոչ ենք անում բոլոր նորվեգացիներին և եվրոպացիներին հետևել մեր օրինակին»,-հայտարարել է ընկերությունը։
Նորվեգական նավթային ընկերության հայտարարության մեջ նաև ասվում է, որ իրենք ականատես են եղել Ամերիկայի ներկայիս նախագահի և նրա փոխնախագահի կողմից ուղիղ եթերում ներկայացված ամենամեծ խայտառակությանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումն ավարտվել է վիճաբանությամբ, որի պատճառով չեղարկվել է օգտակար հանածոների գործարքը: Սպիտակ տունն ավելի ուշ հանդես է եկել Ուկրաինայի նախագահի հետ շփումները դադարեցնելու օգտին:
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը Զելենսկուց հրապարակային ներողություն է ակնկալում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մասնավոր կերպով նշել է, որ հրապարակային ներողություն է ակնկալում Ուկրաինայի նախագահ...
«Գնացեք դահուկներ քշեք Ռուսաստանում». բողոքի ակցիա Դի Վենսի դեմ
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսին բողոքի ակցիաներով են դիմավորել Վերմոնտի հանգստավայրում: Լեռնադահուկային հանգստավայրի հարյ...
Ուկրաինայում ստեղծված իրավիճակն առաջին դասն է. Ալի Խամենեի
«Խամաճիկ պետությունների նկատմամբ արևմտյան երկրների աջակցությունը պատրանք է»,- X սոցիալական ցանցում ուկրաիներեն գրել է Իր...
Զելենսկին 33 անգամ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Ուկրաինային աջակցելու համար. CNN
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 33 անգամ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին, նրա պաշտոնյաներին և մարդկանց՝ աջակցութ...