Ուկրաինացիները միջուկային զենք գնելու համար դրամահավաք են սկսել
Ուկրաինացիները միջուկային զենք գնելու համար դրամահավաք են սկսել՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու բանավեճից հետո:
Այս մասին գրում Է ՈՒՆԻԱՆ-ը։
Դրամահավաքը հայտարարել Է ուկրաինացի բանկիր Օլեգ Գորոխովսկին։ Իր Telegram-ալիքում նա գրել է, որ շատ խնդրանքներ ու առաջարկներ է ստացել միջուկային զենքի դրամահավաք սկսելու համար:
Առաջին կես ժամվա ընթացքում Ուկրաինայի բնակիչները հավաքել են ավելի քան 2 միլիոն գրիվնա կամ մոտ 50 հազար դոլար։
Հիշեցնենք, որ դեռ փետրվարին Վլադիմիր Զելենսկին լրագրող Փիրս Մորգանին ասել էր, որ Կիևը ցանկանում է միջուկային զենք ստանալ ՝ որպես փոխհատուցում Ուկրաինային ՆԱՏՕ չընդունելու համար։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ՝ Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգն ասել էր, որ Ուկրաինան միջուկային զենք չի ստանա:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղտնի ծրագիր է մշակվում. Associated Press
Եվրոպական մի խումբ երկրներ Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղտնի ծրագիր են մշակում, հայտնում է Associated Press գործակալությ...
Իրանը բարձր պատրաստության է բերել ՀՕՊ համակարգերը. ինչի է պատրաստվում
Իրանի զինված ուժերը բարձր պատրաստության են բերել միջուկային և հրթիռային օբյեկտների մոտ տեղակայված հակաօդային պաշտպանությ...
Ադրբեջնի կիրառած ֆոսֆորային զենքի և ՀՀ–ում բռնկված հրդեհների կապը չի ուսումնասիրվել. ՇՄՆ
Հայաստանի իշխանությունը չի ուսումնասիրել երկրի սահմանների մոտ բռնկված հրդեհների ու Ադրբեջանի կողմից կիրառված ֆոսֆորային...
Հոսպիտալում զինծառայող է մահացել
Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»–ին հայտնել է ՀՀ Պ...