Սառցելեզվակների պատճառով քաղաքացի է տուժել. Կենտրոն վարչական շրջանը ձեռնարկում է միջոցներ

Կենտրոն վարչական շրջանի անունից տեղեկացնում են, որ երեկ տեղի է ունեցել դժբախտ դեպք՝ սառցելեզվակների պատճառով, և քաղաքացի է տուժել։


Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը այցելել է տուժած քաղաքացուն և ապահովել անհրաժեշտ աջակցություն։



«Խնդրում ենք լինել ուշադիր և պահպանել զգուշավորություն փողոցներում։ Մաքրման աշխատանքները իրականացվում են ամեն օր, սակայն ցերեկվա ընթացքում հալվելով և գիշերը սառելով կրկին ձևավորվում են: Մենք անում ենք ամեն ինչ՝ ձեր ապահովության համար։ Ընթացիկ շրջանում եղեք առավել զգուշավոր»,-ասվում է հայտարարության մեջ։


Ինչպես արդեն հայտնել ենք՝ Երեկանի Կենտրոնում՝ Աբովյան փողոցում, երեկ սառցաբեկորը տանիքից պոկվել ու ընկել է քաղաքացու գլխին, որի հետեւանքով կոտրվել է քիթը։ Վերջին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։