Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել երկրպագուներին. Շիրակ ֆուտբոլային ակումբ

«Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել երկրպագուներին, որոնք այս պահին գտնվում են անազատության մեջ այն բանի համար, որ արդարացիորեն պահանջում են ֆուտբոլը աղետի վերածած ՀՖՖ գործող ղեկավարների հրաժարականը»։


Այս մասին ՖԲ իր էջում հայտարարություն է տարածել Շիրակ Ֆուտբոլային ակումբը: 


«Ֆուտբոլն երկրպագուներինն է, ֆուտբոլ խաղում ենք նրանց համար։ Եթե ՀՖՖ-ի դեռ գործող ղեկավարներին թվում է ուժայիններ ներգրավելով կարող է լռեցնել նրանց ու շարունակել սեփական կործանարար գործը, ապա չարաչար սխալվում են։


Շիրակ ՖԱ-ն դա թույլ չի տա, անգամ պատրաստ ենք դաշտ դուրս չգալ կամ դուրս գալ դաշտից, եթե գոնե մեկ երկրպագուի փորձեն այսուհետ խոչընդոտել իրացնելու իր իրավունքն ու անհիմն ձերբակալել։


Հայ երկրպագու Շիրակ ՖԱ-ն քո կողքին է, քո պայքարն արդար է, իսկ հրաժարականն անխուսափելի»:


Հիշեցնենք, որ Հայաստանի պրեմիեր լիգայի «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» հանդիպմանն անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ֆուտբոլի 9 երկրպագու է ձերբակալվել։