Զուրաբիշվիլին տապալման գործընթացի գլխավոր դեմքն է. Կավելաշվիլի

Վրաստանի 6-րդ նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ադրբեջանական հեռուստաալիքին ասել է, որ Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փոխել է հայացքները և դարձել Վրաստանում իշխանության բռնի տապալման գործընթացի մի մասը և այդ գործընթացի գլխավոր դեմքը:


Նա նաև հավելել է, որ իր գործողությունները «անցյալի մասունք են» ։


Քաղաքական գործիչը նշել է, որ իր համար դժվար է խոսել, քանի որ այդ կինը եղել է այդ երկրի նախագահը, որի ընտրության հարցում «Վրացական երազանքը» մեծ ներդրում է ունեցել:


«Ցավալի է, որ այդ մարդը փոխել է իր հայացքները և դարձել է իր սեփական երկրի դեմ ընթացող գործընթացի մի մասը։


Այս հարցի շուրջ խոսելը դժվար է, նրա գործողությունները հայտնի են բոլորին։ Այն ուժերը, որոնց շահերը համընկնում են այս գործընթացներում, ցանկանում են բռնի կերպով տապալել իշխանությունը Վրաստանում։ Ցավալի է, որ Սալոմե Զուրաբիշվիլին դարձավ այդ գործընթացի գլխավոր դեմքերից մեկը։ Նրա գործողությունները անցյալի մասունք են»,- ասել է Կավելաշվիլին։