ՌԴ-ն և ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցով պայմանավորվածություն ունեն. Լավրով
ՌԴ ու ԱՄՆ-ն պայմանավորվել են, որ մոտ ժամանակներս կմեկնարկեն ուկրաինական կարգավորման գործընթացը, բանակցողներ կնշանակեն: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախարար Սերգեյ Լավրովը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուկրաինական հակամարտության կարգավորմանը զուգահեռ պայմաններ ստեղծել ՌԴ-ի և Նահանգների միջև համագործակցության ամբողջական վերականգնման համար:
«Հիմքեր կան ենթադրելու, որ ամերիկյան կողմը սկսել է լսել Ռուսաստանի դիրքորոշումը»,- ասել է Լավրովը։
Նա նաև թվարկել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի համագործակցության վերականգնմանն ուղղված քայլերը։ Առաջինը դեսպանների նշանակումն է, դիվանագիտական առաքելությունների աշխատանքում սահմանափակումների վերացումը և ռուսական անշարժ գույքի կալանքի և բանկային փոխանցումների սահմանափակման հետ կապված խնդիրների լուծումը։
Վերջինիս խոսքով՝ երբ երկու կողմերը բանակցային թիմեր նշանակեն, Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի խորհրդակցությունները կսկսեն կանոնավոր բնույթ կրել։
Լավրովը նաև ասել է, ամերիկացի գործընկերներն առաջարկել են ինչ-որ մորատորիում մտցնել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների համար։
Ի պատասխան՝ ՌԴ-ի ներկայացուցիչները ասել են, որ իրենք երբեք չեն վտանգել բնակչության էներգամատակարարման համակարգերը, և որ ՌԴ-ի թիրախը միայն այն օբյեկտներն են, որոնք անմիջականորեն ծառայում են Ուկրաինայի զինված ուժերին։
Նմանատիպ հոդվածներ
Այդ տարածքները ոչ ոք երբեք չի վաճառի. Պեսկով
Դոնբասում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված Ռուսաստանի նոր տարածքներն արդեն ոչ ոք երբեք չի վաճառի։ Այս մասին լրա...
ԱՄՆ-ում 15 տարվա մեջ առաջին անգամ մահապատիժ կիրականացնեն. մանրամասներ
ԱՄՆ-ում 15 տարվա մեջ առաջին անգամ մահապատիժ կիրականացնեն գնդակահարության միջոցով: Այս մասին հաղորդում է Associated Press...
Խաղաղության պայմանագիր ոչ թե վարչապետի, այլ ՀՀ-ի հետ. ադրբեջանցի պաշտոնյա
Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել հայկական պետության, ոչ թե վարչապետի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջան...
ԱՄՆ-ը սպառնալիքներ է ներկայացրել Ուկրաինային
Ամերիկացի բանակցողները դիտարկում են Ուկրաինային անջատել Իլոն Մասկի արբանյակային Starlink ինտերնետ համակարգից: Այս մասին...