ՆԱՏՕ-ի երկրները շտապ խորհրդարանական նիստեր են հրավիրել Ուկրաինայի հարցով
Շվեդիայի իշխանությունները շտապ խորհրդարանական նիստ են հրավիրել՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավոր բանակցությունները, հայտնում է տեղական Aftonbladet պարբերականը։
Եվրոպական երկրի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Շտեներգաարդի խոսքով, տարածաշրջանը պետք է աջակցի Կիևին։
Բացի այդ, ինչպես հայտնում է ֆիննական Helsingin Sanomat թերթը, Ֆինլանդիան նույնպես շտապ խորհրդարանական նիստ է հրավիրել Ուկրաինայի հարցով։
Ֆիննական թերթերից մեկի հրապարակման համաձայն՝ ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական նիստը հրավիրել է երկրի վարչապետ Պետերի Օրպոն։ Նա նաև մտադիր է հանդիպումից հետո զրուցել լրագրողների հետ և խոսել դրա արդյունքների մասին։
Ավելի վաղ Էր Ռիադում ավարտվել է ռուսական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը։ Ինչպես նշել է լրագրող Եվգենի Պոպովը, բանակցություններն ընդհանուր առմամբ տևել են 4,5 ժամ։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպումը, նշել է, որ այն շատ օգտակար է ստացվել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնում կողմերը սկսել են լսել միմյանց։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել...
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...
Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կողմերը «բավականաչափ մոտ են» Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու...
Նիկոլ Փաշինյանը մտափոխվե՞լ է. «Հրապարակ»
Մի քանի օրից՝ փետրվարի 21-ին, Կապանում ՔՊ-ի տարածքային խորհրդի ընտրությունները կլինեն։ Չնայած Նիկոլ Փաշինյանը, որն անցած...