Դա տուպիկ է, որը Փաշինյանը վաճառում է հանրությանը. Ռոբերտ Քոչարյան
Տեսականորեն, իհարկե, կարելի է հասնել խաղաղության, բայց այն ֆորմատով, որով այսօր են բանակցում, դա խաղաղություն չէ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ամենամեծ սխալներից մեկն այն է, որ դու Ադրբեջանի հետ բանակցում ես առանց միջնորդների և ըստ էության, այդ փաստաթղթերին երաշխավորող որևէ պետություն կամ պետությունների միավորում չի լինելու: Ընդհանրապես, որևէ փաստաթուղթ չի զսպել որևէ պատերազմ: Պատերազմն իրականում զսպելու համար պետք են բանակցություններ, ստորագրված փաստաթղթեր ու պետք են երաշխավորներ, հատկապես, որ այսօր հավասար պայմաններում չենք: Ամենալավ երաշխավորն այն է, երբ դու ունես ուժեղ բանակ ու այնպիսի հնարավորությւոններ, որոնք արդեն իսկ մի զգալի մասով երաշխավորում են խաղաղությունը: Շատ դեպքերում պատերազմներն ինչո՞ւ չեն սկսում, որովհետև նաև պատերազմը սկսողի համար հետևանքները կարող են լինել ծանր: Կայուն խաղաղության համար ես որևէ գործոններ չեմ տեսնում, ի սկզբանե այս ֆորմատով պետք չէր բանկացել ու բանակցային գործընթացը պետք չէր հասցնել այս կետին: Մի թուղթ է բերելու, թմբկահարելու է, թե խաղաղություն եմ բերել, ու կապ չունի թե ինչ բովանդակություն է ունենալու այդ թուղթը, ժողովուրդն այն չի էլ կարդալու, քանի որ վերնագրերով ենք ապրում, տեղեկատվական դաշտն է այդպիսին: Նիկոլ Փաշինյանը սա փայլուն հասկանում է, դա իր մասնագիտությունն է, իր մասնագիտությւոնը դիվանագիտությունը չէ, խաղաղությունը չէ, պատերազմը չէ»,- ասաց նա:
Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» կոնցեպտին՝ Քոչարյանն նշեց.
«Դա խաչմերուկ էլ չէ, այն ինչ-որ նկարել է, դա տուպիկ է, ամեն խաչմերուկում, այո տուպիկ է լինում, ինքը նկարել է տուպիկը, բայց հանրությանը վաճառում է, որպես խաչմերուկ: Երբ դու այդ ժեշտից կտրած պատկերը ցույց ես տալիս, դա մի հարց է, բայց երբ պաշտոնական հանդիպումների ժամանակ ցույց ես տալիս մարդկանց, որոնք բան են հասկանում, նրանց մոտ հարց է առաջանաում՝ սա մեզ հիմարի տե՞ղ է դնում, ընկալումը սա է: Եթե սա քարոզչություն է, կարող եմ հասկանալ, բայց եթե դու լուրջ երկրների հետ բանակցություններում ինչ-որ նկարներ ես բերում, դա անլուրջ է և այդ մարդկանց նկատմամբ՝ անհարգալից մոտեցում»:
Նմանատիպ հոդվածներ
Վահագն Ալեքսանյանը` Քոչարյանի հայտարարության մասին
Քոչարյանն ասում է, որ Հայաստանն է Ռուսաստանին դավաճանել ու անցել Ռուսաստանի թշնամիների կողմը և դրա համար է, որ Ռուսաստան...
ԼՂ-ի հանձնումից հետո տեղի է ունենում երրորդ սխալը. Քոչարյան
ԼՂ-ի հանձնումը տեղի ունեցավ երկու փուլով․ առաջին փուլը 2018-2020թթ․ էր՝ մինչև պատերազմը, որին հաջորդեց արդեն երկրո...
Այստեղ վիճելու բան չկա. Քոչարյան
Դա կարծում եմ՝ իրավիճակից դուրս գալու հնարք էր Նիկոլ Փաշինյանի կողմից, այդ պահին մի բան ասել, կռուտիտ անել, շուտ տալ, ին...
Միջոցներ պետք է ձեռնարկենք. Ավինյան
Երևանի քաղաքապետարանն այսուհետ թվային հարթակներում կներկայացնի, թե որ փողոցներում է նախատեսում ասֆալտապատման աշխատանքներ...