«Բոնբոներկա, տրուսիկ ու կլիզմա ասուլիս էր». Ալեն Սիմոնյան
Արժե՞ր մեծ-մեծ խոսել դիվանագիտության մասին, դրա մանրամասների մասին և գնալ, նստել մի քարտեզի տակ, որի վրա Վրաստանի տարածքից հաստ գծով առանձնացված է Աբխազիան և Օսեթիան: Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն` անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամաուլի ասուլիսին:
«Իսկ Ղարաբաղի քարտեզից շտրիխով առանձնացնել 5 շրջանները՝ չնայած նրան, որ դրանք եղել են Ղարաբաղի Սահմանադրությամբ ամրագրված Ղարաբաղի մաս!
Արժե՞ր ասուլիս անել ու ասել, որ Կարեն Դեմիրճյանին ես կրել ու Ստեփան Դեմիրճյան, այն դեպքում, երբ բոլորը գիտեն, որ դու երբևէ ոչ մեկին չես կրել:
Արժե՞ր ասուլիս տալ՝ Մարգարիտա Սիմոնյանին ու Լուկաշենկոյին պաշտպանել:
Արժե՞ր Մեղրիի համար արդարանալու համար ասուլիս անել ու ավելի խորացնել այդ թեման՝ այդպես էլ ոչ մի նոր բան չասելով:
Վերջապես, արժե՞ր ասուլիս տալ ու ասել էն, ինչ Զախարովան 2 տարի է ասում է:
Կարճ ասած ՝ Եվրամիությունը = Եվրոռեմոնտ,
բոնբոներկա, տրուսիկ ու կլիզմա ասուլիս էր, ինչը պետք է ավելի հաճախ անել, որ հանկարծ մարդիկ քեզ չմոռանան»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Վահագն Ալեքսանյանը` Քոչարյանի հայտարարության մասին
Քոչարյանն ասում է, որ Հայաստանն է Ռուսաստանին դավաճանել ու անցել Ռուսաստանի թշնամիների կողմը և դրա համար է, որ Ռուսաստան...
ԼՂ-ի հանձնումից հետո տեղի է ունենում երրորդ սխալը. Քոչարյան
ԼՂ-ի հանձնումը տեղի ունեցավ երկու փուլով․ առաջին փուլը 2018-2020թթ․ էր՝ մինչև պատերազմը, որին հաջորդեց արդեն երկրո...
Այստեղ վիճելու բան չկա. Քոչարյան
Դա կարծում եմ՝ իրավիճակից դուրս գալու հնարք էր Նիկոլ Փաշինյանի կողմից, այդ պահին մի բան ասել, կռուտիտ անել, շուտ տալ, ին...
Միջոցներ պետք է ձեռնարկենք. Ավինյան
Երևանի քաղաքապետարանն այսուհետ թվային հարթակներում կներկայացնի, թե որ փողոցներում է նախատեսում ասֆալտապատման աշխատանքներ...