ԳՇ պետը՝ շփման գծում իրադրության մասին
Շփման գծում իրադրությունը հարաբերական կայուն է։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները մեզ միշտ էլ մտահոգում են, սակայն օպերատիվ գնահատականում դրանք փոքր մաս են կազմում: Մենք ուշադիր հետևում ենք և՛ սահմանին տիրող վիճակին, և՛ հայտարարություններին»,- ասել է Էդվարդ Ասրյանը:
Շփման գծում իրադրությունը հարաբերական կայուն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները մեզ միշտ էլ մտահոգում են, սակայն օպերատիվ գնահատականում դրանք փոքր մաս են կազմում: Մենք ուշադիր հետևում ենք և՛ սահմանին տիրող վիճակին, և՛ հայտարարություններին»,- ասել է Ասրյանը:
Նա հավելել է, որ քաղաքացիները մտահոգություններ պիտի ունենան, որովհետև հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում։
«Մենք մեր առջև դրված խնդիրը կատարում ենք` գնում ենք խաղաղության, սահմանագծման և սահմանազատման ճանապարհով»,- հավաստիացրեց Ասրյանը։
Նշենք՝ այսօր հունվարի 28-ն է՝ հայոց բանակի կազմավորման օրը: Մեր պետության կանոնավոր բանակն արդեն 33 տարեկան է:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կմասնակցի Վրաստան-ՆԱՏՕ զորավարժություններին, իսկ Հայաստանը կլինի դիտորդ
Վրաստանի և ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողների հրամանատարաշտաբային վարժանքները կանցկացվեն ապրիլի 28-ից մայիսի 8-ը Թբիլիսիի մե...
Հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում. Ասրյան
Հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում․ մենք գնում ենք խաղաղության ճանապարհով։ Այս մասին Եռաբլուրում ասել...
Ադրբեջանը կարող է մասնակցել Թուրքիայի ռազմական գործողություններին
Ադրբեջանը կարող է մասնակցել Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը։ Այս մասին գրում է Turan պարբերականը:Հաղ...
Իսրայելական ռազմական ԱԹՍ-ները ռումբ են նետել Արևմտյան ափի փախստականների ճամբարին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Արևմտյան ափում գտնվող փախստականների ճամբարի վրա։ Այս մասին հայտնում է Al Jazeer...