Գաղտնի այց՝ Բելառուս. ԱՄՆ-Բելառուս գործարք կկնքվի․ NYT
Ամերիկացի դիվանագետի գաղտնի այցը Բելառուս կարող է դառնալ Վաշինգտոնի և Մինսկի միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման առաջին քայլը: Այս մասին գրում է The New York Times թերթը:
Ըստ վարկածի՝ անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Քրիստոֆեր Սմիթը հանդիպել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ինչը վերջին հինգ տարվա ընթացքում Բելառուսի նախագահի առաջին հանդիպումն էր Պետդեպարտամենտի ներկայացուցչի հետ: Սմիթը երկու այլ ամերիկացի պաշտոնյաների հետ ժամանել է երեք մարդու, այդ թվում՝ մեկ ամերիկացու ազատ արձակման պայմանավորվածությունների շրջանակներում: Դրանից հետո ամերիկյան պատվիրակությունը մեկնել է Լիտվա, որտեղ Սմիթը գործողությունն անվանել է «հսկայական հաջողություն»:
Հաջորդ օրը Սմիթը Վիլնյուսում արևմտյան դիվանագետներին տեղեկացրել է հնարավոր «վիթխարի համաձայնագրի» մասին, որի համաձայն Լուկաշենկոն ազատ կարձակի զգալի թվով քաղբանտարկյալների, այդ թվում՝ նշանավոր ընդդիմադիրների: Փոխարենը ԱՄՆ-ը կարող է թուլացնել պատժամիջոցները բելառուսական բանկերի և պոտաշ պարարտանյութերի արտահանման դեմ, որոնք երկրի տնտեսության առանցքային արդյունքն են։
Պարբերականը պնդմամբ՝ այդ քայլը դարձել Է ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի նոր ռազմավարության մի մասը, որը հեռանում է Լուկաշենկոյի ռեժիմի մեկուսացման բազմամյա քաղաքականությունից:
Նմանատիպ հոդվածներ
Սահմանազատում կլինի նաև Վրաստանի և Իրանի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել է պաշտպանության նախարարությանը՝ տեղեկանալու համար, թե...
Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել հարկերը վճարող քաղաքացիներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը:Վարչապետը շրջել է դպր...
Թրամփը «կրկնակի հարված» է հասցրել Ուկրաինային. FT
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կրկնակի հարված» է հասցրել Ուկրաինային՝ բանակցություններ սկսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պ...
Եվրոպան գաղտնի ծրագիր ունի Ուկրաինայի վերաբերյալ. AP
Եվրոպայի մի քանի երկրներ գաղտնի աշխատում են Ուկրաինա զորք ուղարկելու ծրագրի վրա, որպեսզի օգնեն ապահովել Ռուսաստանի հետ ա...