Սահմանազատում կլինի նաև Վրաստանի և Իրանի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել է պաշտպանության նախարարությանը՝ տեղեկանալու համար, թե կոնկրետ որ կետերից է սկսվելու սահմանագծումն ու սահմանազատումը։ Նախարարությունից լրացուցիչ ժամանակ են խնդրել հարցմանը պատասխանելու համար, սակայն արտաքին գործերի նախարարությունից հարցմանը պատասխանել էին հետևյալ կերպ.
«Ըստ 2025 թվականի հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև պետական սահմանին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև պետական սահմանին սահմանազատման պետական հանձնաժողովի 11-րդ հանդիպման արդյունքների՝ Կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ և համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- ասված է հարցմանն ի պատասխան։
Այսինքն, սահմանազատում տեղի է ունենալու նաև Իրանի և Վրաստանի հետ»:
Նմանատիպ հոդվածներ
Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել հարկերը վճարող քաղաքացիներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը:Վարչապետը շրջել է դպր...
Թրամփը «կրկնակի հարված» է հասցրել Ուկրաինային. FT
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կրկնակի հարված» է հասցրել Ուկրաինային՝ բանակցություններ սկսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պ...
Եվրոպան գաղտնի ծրագիր ունի Ուկրաինայի վերաբերյալ. AP
Եվրոպայի մի քանի երկրներ գաղտնի աշխատում են Ուկրաինա զորք ուղարկելու ծրագրի վրա, որպեսզի օգնեն ապահովել Ռուսաստանի հետ ա...
Գաղտնի այց՝ Բելառուս. ԱՄՆ-Բելառուս գործարք կկնքվի․ NYT
Ամերիկացի դիվանագետի գաղտնի այցը Բելառուս կարող է դառնալ Վաշինգտոնի և Մինսկի միջև հարաբերությունների հնարավոր կարգավորմա...