Թրամփը «կրկնակի հարված» է հասցրել Ուկրաինային. FT
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կրկնակի հարված» է հասցրել Ուկրաինային՝ բանակցություններ սկսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և մերժելով Կիևին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում: Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը։
«Կրկնակի հարված հասցնելով Ուկրաինային՝ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ ուղղակիորեն պայմանավորվել է բանակցություններ սկսելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ միևնույն ժամանակ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Բրյուսելում դաշնակիցներին հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը «պատրանքային նպատակ է»՝ Կիևը ՆԱՏՕ-ին անդամակցություն չի ստանա:
Հիշեցնենք՝ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել փետրվարի 12-ին: Զրույցը տևել է մոտ 1,5 ժամ, և դրա ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները պայմանավորվել են անհապաղ բանակցություններ սկսել ուկրաինական ճգնաժամի հետագա կարգավորման նպատակով: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ հակամարտությունն ավարտելու համար անհրաժեշտ է վերացնել դրա հիմնական պատճառները:
Նմանատիպ հոդվածներ
Սահմանազատում կլինի նաև Վրաստանի և Իրանի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել է պաշտպանության նախարարությանը՝ տեղեկանալու համար, թե...
Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել հարկերը վճարող քաղաքացիներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը:Վարչապետը շրջել է դպր...
Գաղտնի այց՝ Բելառուս. ԱՄՆ-Բելառուս գործարք կկնքվի․ NYT
Ամերիկացի դիվանագետի գաղտնի այցը Բելառուս կարող է դառնալ Վաշինգտոնի և Մինսկի միջև հարաբերությունների հնարավոր կարգավորմա...
Եվրոպան գաղտնի ծրագիր ունի Ուկրաինայի վերաբերյալ. AP
Եվրոպայի մի քանի երկրներ գաղտնի աշխատում են Ուկրաինա զորք ուղարկելու ծրագրի վրա, որպեսզի օգնեն ապահովել Ռուսաստանի հետ ա...