Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը
Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը:
Հեռուստաընկերությունում հայտարարել են, որ որոշումը կայացվել է այն պատճառով, որ հեռուստաալիքի հիմնադիրներից Զազա Օկուաշվիլին արհեստականորեն ֆինանսական ճգնաժամ է ստեղծել:
«Մենք աշխատում ենք, որպեսզի միջոցներ գտնենք եթերը վերականգնելու համար»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:
Ավելի վաղ «Մտավարի արխիի» տնօրեն Գեորգի Գաբունիան հայտարարել էր, որ հեռուստաալիքի համահիմնադիր Զազա Օկուաշվիլին տնօրեններից մեկի՝ Գոգի Քուրդաձեի միջոցով արգելափակում է ֆինանսական գործարքները և հրաժարվում է ընկերության համար կարևոր գովազդային պայմանագրերի ձևակերպումից, ինչը վկայում է ԶԼՄ-ն փակելու նրա ձգտման մասին:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաալիքը 2019 թվականին հիմնադրել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին զինակից, ներկայում՝ ընդդիմադիր «Ախալի» կուսակցության առաջնորդ Նիկա Գվարամիան: 2024 թվականին Գվարամիան հրաժարվեց հեռուստաալիքի գլխավոր տնօրենի պաշտոնից, երբ որոշեց զբաղվել քաղաքականությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը պահեստազորայինների վա...
Պետդումայում կոչ են արել քրեական գործ հարուցել Գորբաչովի թոռնուհիների դեմ
ՌԴ Պետդումայում կոչ են արել քրեական գործ հարուցել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի թոռնուհիների դեմ:Մասնավորապես ՌԴ...
Ստեփանավանի հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով օպերատիվ շտաբ է ստեղծվել
Ստեփանավան համայնքի՝ Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման համար այսօր՝ փետրվարի 8-ին, համ...
Վաղարշապատի քաղաքապետը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի հետ. Ազատություն
Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի՝ անհատ ձեռնարկատեր Աշոտ Միրզոյանի...