Ստեփանավանի հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով օպերատիվ շտաբ է ստեղծվել
Ստեփանավան համայնքի՝ Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման համար այսօր՝ փետրվարի 8-ին, համայնքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որոշում է կայացվել ստեղծել օպերատիվ շտաբ: Այն ղեկավարելու է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նշվել է, որ տարհանված քաղաքացիներից 29-ը տեղավորվել է հյուրանոցներում, 13-ը՝ հարազատների բնակարաններում: Նրանցից 6-ը անչափահասներ են։
Բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով, ըստ անհրաժեշտության՝ նաև դեղորայքով։
Հրդեհից զոհվել է մեկ մարդ։ Բուժօգնության է դիմել 8 քաղաքացի, որից 3-ը տեղափոխվել են Երևան, 1 անձ բուժում է ստանում Ստեփանավանի ԲԿ-ում։ Մյուս քաղաքացիները ստացել են առաջին բուժօգնությունն ու դուրս գրվել հիվանդանոցից։
Նմանատիպ հոդվածներ
Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը պահեստազորայինների վա...
Վաղարշապատի քաղաքապետը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի հետ. Ազատություն
Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի՝ անհատ ձեռնարկատեր Աշոտ Միրզոյանի...
Սա ապտակ է. Լոս Անջելեսի հրշեջները նամակ են ստացել՝ աշխատանքից ազատվելու առաջարկով
ԱՄՆ իշխանությունները հորդորել են հրաժարականի դիմում ներկայացնել Լոս Անջելեսում անտառային հրդեհների դեմ պայքարող հրշեջներ...
Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը
Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը: Հեռուստաընկերությունում հայ...