Պետդումայում կոչ են արել քրեական գործ հարուցել Գորբաչովի թոռնուհիների դեմ
ՌԴ Պետդումայում կոչ են արել քրեական գործ հարուցել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի թոռնուհիների դեմ:
Մասնավորապես ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի խոսքով, «այդ վտարանդիներն իրենց ամբողջ կյանքն ապրել են շքեղության մեջ՝ ժողովրդի հաշվին, իսկ հետո նրանք փախել են»։

Ռուսաստանի Դաշնությունում նրանց ամբողջ ունեցվածքի վրա պետք է կալանք դրվի, ասում է պատգամավորը և կարծում, որ նրանք պետք է ճանաչվեն որպես օտարերկրյա գործակալներ։
Նշվում է, որ 45-ամյա Քսենիա Գորբաչովան և 37-ամյա Անաստասիա Վիրգանսկայան վաղուց են ապրում Գերմանիայում։ Մեծ թոռնուհին գինեգործությամբ է զբաղվում: Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, նա խմիչքից ստացված հասույթը ուղղում է Ուկրաինային աջակցելուն։
Նմանատիպ հոդվածներ
Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը պահեստազորայինների վա...
Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը
Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը: Հեռուստաընկերությունում հայ...
Վաղարշապատի քաղաքապետը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի հետ. Ազատություն
Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի՝ անհատ ձեռնարկատեր Աշոտ Միրզոյանի...
Ստեփանավանի հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով օպերատիվ շտաբ է ստեղծվել
Ստեփանավան համայնքի՝ Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման համար այսօր՝ փետրվարի 8-ին, համ...