Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան և Վրաստան-Հայաստան հանդիպումներին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը:


Դարպասապահներ


Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»

Արսեն Բեգլարյան - «Վան»

Հենրի Ավագյան - «Արարատ-Արմենիա»


Պաշտպաններ


Վարազդատ Հարոյան - «Փյունիկ»

Հովհաննես Համբարձումյան - «Նոա»

Սերգեյ Մուրադյան - «Նոա»

Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»

Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»

Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)

Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)

Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)


Կիսապաշտպաններ/Հարձակվողներ


Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)

Վահան Բիչախչյան - «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)

Էդգար Սևիկյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)

Արթուր Սերոբյան - «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա)

Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)

Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)

Նարեկ Գրիգորյան - «Ֆորուլ» (Կոնստանցա, Ռումինիա)

Հրանտ-Լեոն Ռանոս - «Կայզերսլաութերն» (Գերմանիա)

Գոռ Մանվելյան - «Նոա»

Արտակ Դաշյան - «Նոա»

Սոլոմոն Ուդո - «Փյունիկ»

Նիկոլաս Կալուկյան - «Ուրարտու»։


Մեկնաբանելով իր ընտրությունը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում՝ Ջոն վան’տ Սխիպը նշել է հետևյալը. «Ի սկզբանե հրավիրված ֆուտբոլիստների քանակն ավելի մեծ էր: Ցավոք, մեզ վնասվածքի պատճառով չի կարող օգնել թիմի առաջատարներից Էդուարդ Սպերցյանը:


Ես խոսել եմ Էդուարդի հետ, նա շատ է ցավում, որ չի կարող միանալ թիմին և անհամբեր սպասում է հաջորդ հավաքներին: Վնասվածքներ ունեն նաև Հովհաննես Հարությունյանը և Նորբերտո Բալեկյանը: Երեկ տեղեկացանք, որ վնասվածք է ստացել նաև Անդրե Կալիսիրը, որը ևս կար մեր ցուցակում:


Այս հավաքին չի միանա նաև Լուկաս Սելարայանը, ով ընտանեկան խնդիրներ ունի Արգենտինայում: Ես գիտեմ, որ Լուկասը հավաքականի ամենանվիրված ֆուտբոլիստներից մեկն է, և մենք այս անգամ ընդառաջել ենք նրա խնդրանքին՝ թույլատրելով լինել իր ընտանիքի կողքին:


Սարգիս Ադամյանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում խաղալ ազգային հավաքականում, ուստի նրան չենք ընդգրկել հրավիրվածների ցուցակում:


Ինչ վերաբերում է Խորեն Բայրամյանին, ապա այս անգամ մենք նրան չենք հրավիրել, սակայն նա նույնպես լինելու է մեր դիտակետում, և չեմ բացառում, որ դեռ կարող է հրավիրվել հավաքական»:


Հայաստանի ազգային հավաքականը մարտի 16-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:


Մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի, իսկ մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում» կհյուրընկալվի Վրաստանի ընտրանուն: