97 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել
Այսօր անընդունելի միջադեպ է տեղի ունեցել․ 97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։ Վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։
Հասարակական տրանսպորտի վարորդների և ուղևորների անվտանգությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի, և նման դեպքերը չեն կարող հանդուրժվել։ Տվյալ միջադեպի կապակցությամբ ոստիկանություն է ներկայացվել հաղորդում, և ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։
Կոչ ենք անում քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը, հարգել միմյանց իրավունքներն ու հետևել օրենքի պահանջներին։ Հանրային տրանսպորտից օգտվելիս վճարումը պարտադիր է, և յուրաքանչյուրի պարտքն է կատարել սահմանված կանոնները։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը «Զվարթնոց» օդանավակայանում
Հանրապետությունում երեկվանից տեղացող առատ ձյունը չի խաթարել «Զվարթոնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքը: Auroranews-ը...
Սանտորինիի բնակիչները զանգվածաբար լքում են կղզին
Հունական Սանտորինիի բնակիչները զանգվածաբար լքում են կղզին վերջին օրերին տեղի ունեցած բազմաթիվ երկրաշարժերի պատճառով։&nbs...
Մյունխենում զանգածային վրաերթից տուժածների թիվն աճում է
Այսօր Մյունխենում ավտոմեքենայի մարդկան բազմության մեջ մխրճվելու հետևանքով տուժել է 27 մարդ, նրանց մեջ կա երեխա:Ոստիկաննե...
Ստուգայցեր Երևանի հասարակական տրանսպորտում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հաս...