Ովքեր են կանգնած ԶՊՄԿ-ի գործադուլի ետևում․ «Հրապարակ»
Չնայած իշխանությունը, ի դեմս սյունեցի պատգամավորների, նախօրեի երեկոյան տեղեկատվական արշավով փորձեց ցույց տալ, որ ԶՊՄԿ աշխատակիցների 11-օրյա գործադուլն ավարտվեց իրենց գործուն ջանքերով` ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն ու Նարեկ Ղահրամանյանը բանակցել են կոմբինատի ղեկավարության և ցուցարարների հետ ու հասել արդյունքի, սակայն իրականում իրավիճակը հանգուցալուծվել է գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի հարցազրույցի շնորհիվ, որտեղ տնօրենը սպառնացել է անուններ հնչեցնել, թե ովքեր են կանգնած դրա ետեւում։ Իշխանությունն էլ որոշել է առաջ ընկնել և հարցը կարգավորել: Ըստ որոշ լուրերի, իշխանական ամենաբարձր մակարդակից են հովանավորել աշխատողների ընդվզումը: Այս մասին գրում է «Հրապարակ»–ը:
Բանն այն է, որ իրավիճակը ԶՊՄԿ-ում փոխվել է դեկտեմբերից, երբ Սուրեն Պապիկյանի մտերիմը գնել է «Ինգո» ապահովագրական ընկերությունը, եւ իշխանության վերնախավից կոմբինատի ղեկավարությանը հորդորել են պայմանագրերը կնքել այդ ընկերության հետ: Վարչապետի աշխատակազմից էլ փորձել են օգտվել օրինաչափ դժգոհություններից և հասնել նրան, որ փոխվի կոմբինատի տնօրինությունը։ Մի խոսքով, տարբեր շահեր են համընկել: Մյուս կողմից, տարօրինակ է, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այս ընթացքում ընդհատակ էր անցել: Երեկ Խուդոլին հայտարարեց. «Մեզ հաջողվեց վերադառնալ աշխատանքային բնականոն հուն՝ ի հեճուկս գործադրվող բազմաբնույթ ճնշումների և գնահատականների՝ գիտակցելով Ընկերության ռազմավարական և տնտեսական նշանակությունը մարզի և ՀՀ-ի համար», –գրում է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
10 ժամում տեղացել է կես ամսվա նորմայի չափով ձյուն. Սուրենյան
Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային: Այս մասին հայտնում է...
Հայտնաբերվել է ԱԱԾ գեներալի մարմինը
Հայտնաբերվել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մարմինը: Ըստ տարածված լուրերի՝ գեներալի մարմինը տանը մնացել է երեք օր: «Փետ...
Շատ վատ է, եթե չեք հասկացել. Մովսես Հակոբյան
Քաղաքական գործիչների հայտարարությունները չեմ մեկնաբանում։ Արցախցիներն ամաչելու ոչինչ չունեն: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ...
Վաղը մի քանի ժամով կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին պլանային նորոգման աշխատանք...