Հայտնաբերվել է ԱԱԾ գեներալի մարմինը
Հայտնաբերվել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մարմինը: Ըստ տարածված լուրերի՝ գեներալի մարմինը տանը մնացել է երեք օր:
«Փետրվարի 9-ին, ժամը 00:25-ին շտապօգնությունից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Մուրացանի փողոցի շենքերից մեկն ու հայտնաբերել Տիգրան Բարսեղյանի դիակը»,– MediaHub-ին հայտնել են ՆԳՆ-ից:
Կայքի տեղեկություններով՝ գեներալի որդին ապրում է արտերկրում և մի քանի օր նրան չի հաջողվել կապ հաստատել Բարսեղյանի հետ:
«Մեզ ասացին, որ որդին խնդրել է հարազատներին նրան այցելել, այդպես էլ հոր մարմինը հայտնաբերել են»,– գրում է կայքը:
Նշվում է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նմանատիպ հոդվածներ
10 ժամում տեղացել է կես ամսվա նորմայի չափով ձյուն. Սուրենյան
Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային: Այս մասին հայտնում է...
Շատ վատ է, եթե չեք հասկացել. Մովսես Հակոբյան
Քաղաքական գործիչների հայտարարությունները չեմ մեկնաբանում։ Արցախցիներն ամաչելու ոչինչ չունեն: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ...
Թրամփը կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից. WP
Աշխարհում այսքան տառապանքների թվում անհատական դեպքերը կարող են կորչել: Բայց ես ուզում եմ պատմել Ռուբեն Վարդանյան անուն...
Ովքեր են կանգնած ԶՊՄԿ-ի գործադուլի ետևում․ «Հրապարակ»
Չնայած իշխանությունը, ի դեմս սյունեցի պատգամավորների, նախօրեի երեկոյան տեղեկատվական արշավով փորձեց ցույց տալ, որ ԶՊՄԿ աշ...