Շատ վատ է, եթե չեք հասկացել. Մովսես Հակոբյան
Քաղաքական գործիչների հայտարարությունները չեմ մեկնաբանում։ Արցախցիներն ամաչելու ոչինչ չունեն: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ արցախցիների՝ Արցախից հեռանալու և չկռվելու մասին:
«Դիտարկմանը, որ ՀՀ-ն Սահմանադրությամբ Արցախի անվտանգության երաշխավորն է, սակայն ՀՀ իշխանությունը փաստացի չի կատարել Արցախի անվտանգության երաշխավորի պարտականությունը, փոխարենը՝ այսօր մեղադրում է արցախցիներին՝ Հակոբյանը արձագանքել է՝ 2018 թվականին ՀՀ-ն իրեն ազատել է Արցախի անվտանգության պատասխանատվությունից։
Ստացվում է՝ ամեն բան կանխորոշված էր 2018 թվականի՞ց։ Հակոբյանը պատասխանել է․ «Շատ վատ է, եթե չեք հասկացել»։
Անդրադառնալով Արցախի ռազմական և քաղաքական գործիչների ՝ Բաքվում ընթացող շինծու դատավարություններին՝ Հակոբյանը նշել է․ «Ազգի խայտառակությունն է։ Հայ ժողովրդի խայտառակությունը»»,– գրում է լրատվամիջոցը։
Նմանատիպ հոդվածներ
10 ժամում տեղացել է կես ամսվա նորմայի չափով ձյուն. Սուրենյան
Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային: Այս մասին հայտնում է...
Հայտնաբերվել է ԱԱԾ գեներալի մարմինը
Հայտնաբերվել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մարմինը: Ըստ տարածված լուրերի՝ գեներալի մարմինը տանը մնացել է երեք օր: «Փետ...
Վաղը մի քանի ժամով կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին պլանային նորոգման աշխատանք...
Թրամփը կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից. WP
Աշխարհում այսքան տառապանքների թվում անհատական դեպքերը կարող են կորչել: Բայց ես ուզում եմ պատմել Ռուբեն Վարդանյան անուն...