Ինչ են խոսել Թրամփը և Զելենսկին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին:
«Զրույցը եղել է խաղաղության հասնելու հնարավորությունների, թիմային մակարդակով աշխատելու մեր պատրաստակամության, տեխնոլոգիական հնարավորությունների շուրջ... Շնորհակալ ենք Դոնալդ Թրամփին՝ հետաքրքրվելու համար, թե ինչ կարող ենք միասին անել»,- գրել է Զելենսկին՝ թելեգրամյան իր ալիքում։
Իր խոսքով՝ Թրամփը ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցի մանրամասները։
«Ամենից շատ Ուկրաինան է խաղաղություն ուզում։Ինչպես նախագահ Թրամփն ասաց, եկեք հասնենք դրան: Պայմանավորվել ենք հետագա շփումների և հանդիպումների շուրջ»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել...
Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույց...
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են միջազգային լրատ...
Զելենսկին հայտնել է, որ կհանդիպի միայն մեկ ռուսաստանցու հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, չնայած այն հանգաման...