Նեթանյահուն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել հետախուզության ղեկավարների հետ՝ կապված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի պայմանները կատարելուց հրաժարվելու հետ, երկուշաբթի հայտնել է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։
«Վարչապետը արտակարգ խորհրդակցություն է անցկացնում հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ»,- ասված է հաղորդագրությունում։
Այսօր ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի խոսնակ Աբու Ուբեյդան ասել էր, որ խմբավորումը որոշել է հետաձգել պատանդների ազատ արձակումը, որը նախատեսված էր շաբաթ օրը՝ «Իսրայելի կողմից համաձայնագիրը չկատարելու պատճառով»: Իսրայելի խախտումների թվում Ուբեյդան նշել է Գազայի հատվածի հյուսիսում տեղահանվածների ուշացումը և պաղեստինյան անկլավ մարդասիրական օգնության առաքման հետ կապված խնդիրները:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել...
Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հստակեցրել, թե որքան հաճախ և երբ է շփվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Սպիտակ...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Վարչապետը կմասնակցի Արհեստական բանականութ...
ԱՄՆ-ն կրճատել է Ուկրաինայի դատախազությանը տրվող օգնությունը. Reuters
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրոք ֆինանսավորել է Ուկրաինայի գլխավոր դատախազության առնվազն վեց նախագիծ՝ կապված ուկրաինական հակա...