Դա պատրանքային նպատակ է. Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ով պաշտոնը ստանձնել է հունվարի վերջին, առաջին անգամ ելույթ է ունեցել Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը, որը տեղի է ունեցել փետրվարի 12-ին Բրյուսելում։ Հեգսեթի ելույթի տեսանյութը հրապարակել է Sky News-ը։
Նախարարն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գլխավոր առաջնահերթություն է համարում ռազմական գործողությունների ավարտը և Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելը: Իր խոսքով՝ Պենտագոնը կօգնի հասնել այդ նպատակին։
«Մենք կավարտենք այս ավերիչ պատերազմը և կհաստատենք կայուն խաղաղություն միայն մեր դաշնակիցների ուժը համադրելով ռազմի դաշտում իրավիճակի իրատեսական գնահատման հետ։ Մենք, ինչպես դուք, ցանկանում ենք ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինա։ Բայց նախ պետք է ընդունել, որ վերադարձը Ուկրաինայի սահմաններին, որոնք կային մինչև 2014 թվականը, անիրատեսական նպատակ է։ Այս պատրանքային նպատակին հասնելը միայն կերկարացնի պատերազմը և ավելի շատ տառապանքներ կբերի։ Ուկրաինայի համար տևական խաղաղությունը պետք է ներառի անվտանգության հուսալի երաշխիքներ՝ կանխելու պատերազմի վերսկսումը: Սա չպետք է լինի Մինսկ 3.0 (Խմբ.՝ Մինսկի համաձայնագրերը, որոնք համաձայնեցվել են Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից 2015 թվականի փետրվարին)», - ասել էՓիթ Հեգսեթը:
Նախարարը հավելել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի համարում, ինչպես պնդում է պաշտոնական Կիևը, «բանակցային կարգավորման իրատեսական արդյունք»։
Նմանատիպ հոդվածներ
Հոսպիտալում զինծառայող է մահացել
Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»–ին հայտնել է ՀՀ Պ...
Իսրայելի բանակը բերվել է բարձր պատրաստվածության վիճակի
Իսրայելի պաշտպանության բանակը բերվել է ամենաբարձր պատրաստվածության վիճակի` Գազայի հատվածում պատանդառվածների շուրջ ստեղծվ...
ԳՇ պետը ոչ ֆորմալ շփում է ունեցել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի հետ
ԳԴՀ դաշնային զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Կարստեն Բրաուերի հրավերով Մյունխենի անվտանգության համաժողովի...
Կիևն արդեն ունի նման ծրագիր. Զելենսկի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի պաշտոնական ծրագիր, հայտարարել է Ուկրաինայի նախագ...