Նոր մանարամասեր` Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
Ս.թ. հունվարի 30-ին համացանցում տարածվել էր տեսանյութ մի խումբ ԻԻՀ քաղաքացիների մասնակցությամբ Երևանի Հանրապետության հրապարակում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։
Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
Հիշեցնենք` հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ, որտեղ մի խումբ անձինք Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգում են «Ղարաբաղ», ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել՝ նշելով, տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք մետրոյում. կան ձերբակալվածներ
Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը հայտնել է, որ փետրվարի 1-ին արտակարգ դեպք է եղել մետրոյում։«Սասունցի Դավիթ...
Բոյկոտ` տրանսպորտի թանկացման դեմ
Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը, բոյկոտին է միացել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, Երևան...
Մետրոյում ձերբակալվածներն օտարերկրյա քաղաքացիներ են. մանրամասներ
Փետրվարի 1-ին, ժամը 21.32-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի...
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն մի շարք փաստեր և թվեր է ներկայացրել
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, խախտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային պայմանագրեր...