Դա Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է. Օվերչուկ
«Քննարկումներն այն մասին, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հետ միաժամանակ հնարավորություն ունի պահպանել իր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), անհիմն են։ Եվրոպական երկրների հետ շուկաների բացումը կնշանակի դրանք փակել ԵԱՏՄ երկրների հետ»․ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Մեզ համար սա ազդանշան է, որ Եվրամիությանը միանալու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է։ Դա ակնհայտ է ցանկացած մարդու համար, որը մի փոքր ծանոթ է, թե ինչպես են կառուցված այս երկու ինտեգրացիոն միավորումները։ Այն քննարկումներում, որոնք տեղի են ունենում Հայաստանում, ոմանք պնդում են, իբր հնարավոր կլինի ինչ-որ լուծում գտնել։ Նրանք, մեղմ ասած, մոլորության մեջ են գցում հայ ժողովրդին», - ասել է Օվերչուկը։
Օվերչուկի կարծիքով՝ հայկական կողմը «միանգամայն հստակ գիտի, որ հետևանքներն այդպիսին են լինելու»․ «Այստեղ ոչ ոք պատրանքներ չպետք է ունենա»։
ՌԴ փոխվարչապետը չի մեկնաբանել Հայաստանի և ԵԱՏՄ-ի ապաինտեգրման հնարավոր փուլերը՝ առաջարկելով սպասել Հայաստանի խորհրդարանում ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի լսումների արդյունքներին:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ստեղծում է վտանգավոր աշխարհաքաղաքական նախադեպ. Լեմկինի ինստիտուտ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խ...
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման գործընթացի հաջորդ փուլի շուրջ․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին է ներկայացր...
Ես և Պուտինը ապշած էինք Փաշինյանի՝ ԼՂ-ի վերաբերյալ հայտարարությունից. Լուկաշենկո
Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից, թեև այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ էր համաձայնել, որ սա...
Հայաստանի՝ Ադրբեջանի նկատմամբ մնացած տարածքային նկրտումները մտահոգիչ են. Բայրամով
Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ...