Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու չորս եղանակ. The Times
Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են ավարտվել չորս եղանակով. նման կարծիք է հայտնել The Times թերթի ռազմական թղթակից Էնթոնի Լլոյդը։
Նրա խոսքով՝ առաջին տարբերակը ենթադրում է Ուկրաինայի ակնհայտ ռազմական պարտություն՝ ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնության կրճատման պատճառով։
Երկրորդ սցենարը Լոյդը բնութագրել է որպես «վատ խաղաղություն». դրանով նա նկատի ունի ուկրաինական իշխանությունների՝ Մոսկվայի հետ բանակցությունների մեջ մտնելը թույլ դիրքից և Ուկրաինայի հրաժարումը որոշ տարածքներից, ինչը նույնպես կհամարվի Ռուսաստանի հաղթանակ և պարտություն Կիևի ու նրա ՆԱՏՕ-ի դաշնակիցների։
Որպես հակամարտության դադարեցման երրորդ տարբերակ՝ ռազմական թղթակիցը նշում է հրադադարը։ Միևնույն ժամանակ, նա հստակեցնում է, որ խաղաղության պայմանագրի հետագա կնքման դեպքում նման սցենարը կարող է հանգեցնել տարածաշրջանային կայունության և Ուկրաինայի կողմից անվտանգության երաշխիքների ստացմանը: Սակայն առանց որևէ համաձայնության հրադադարը միայն հակամարտության սառեցում կլինի, ինչը սպառնում է ապագայում մարտերի վերսկսմամբ, հավելել է Լոյդը:
The Times -ի թղթակիցը նշել է, որ հակամարտությունն ավարտելու չորրորդ միջոցը Ուկրաինային ավելի շատ զինելն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելն է, որպեսզի Կիևը բանակցությունների մեջ մտնի ուժի դիրքերից: Միևնույն ժամանակ, հեղինակը նշել է, որ Ուկրաինան, հավանաբար, միևնույն է, չի կարողանա հետ գրավել կորցրած բոլոր տարածքները: