Բալիստիկ հրթիռով և ԱԹՍ-ներով հարված Կիևին. կան զոհեր
Կիևում ռուսական բալիստիկ հրթիռով հարձակման հետևանքով վնասվել են մետրոյի կայարանններից մեկի մուտքը, McDonald's ռեստորանը, այլ շենքեր և մեքենաներ: Մայրուղային ջրագծի վնասման պատճառով փողոցներն ամբողջությամբ ջրով է պատվել։
Փրկարարներն աշխատում են ռուսական հարվածի հետևանքները վերացնելու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ Կիևում հզոր պայթյուններ են որոտացել՝ գրեթե միաժամանակ Օդային տագնապ հայտարարելու հետ: Ռուսները բալիստիկ հրթիռներով հարձակվել են մայրաքաղաքի վրա։
Գնդակոծության հետևանքով զոհվել է 4 մարդ։ Քաղաքի Շևչենկովսկի շրջանում վնասվել է Լուկյանովսկայա մետրոյի մուտքը, այժմ այն ժամանակավորապես փակ է մուտքի և ելքի համար, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
ԱԻՊԾ-ի տվյալներով՝ մասամբ ավերվել է վարչական շենքը, ԲԿ-ի տարածքը և խանութը, վնասվել է 10 ավտոմեքենա, հրդեհներ են բռնկվել:














Նմանատիպ հոդվածներ
Նեթանյահուն` Գազայում հրադադարի համաձայնության հասնելու մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հաջողվել է հասնել Գազայի հատվածում հրադադարի և պատանդների վերադա...
Կուզե՞ք՝ հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա. Պապիկյան
44-օրյա պատերազմի արդյունքները շատ պարզ են ու հստակ, հետևանքները հետևանքներ են, որոնցից խուսափել չենք կարող: Այս մասին մ...
Նորվեգիան պատրաստվում է պատերազմի՞. ռմբապաստարանների կառուցում՝ ՌԴ-ի սպառնալիքների ֆոնին
«Նորվեգիայի բոլոր նորակառույց շենքերում կկառուցվեն ռմբապաստարաններ «վատագույն սցենարի դեպքում»՝ ՆԱՏՕ – ի հասցեին ՌԴ նախա...
Ուկրաինան Կուրսկում 2 հյուսիսկորեացի զինվորի է գերեվարել. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական ուժերը ՌԴ Կուրսկի մարզում գերի են վերցրել 2 հյուսիսկորեա...