Ռազմական

Նեթանյահուն` Գազայում հրադադարի համաձայնության հասնելու մասին

Mariam Z. 1 րոպե 43 դիտում
Նեթանյահուն` Գազայում հրադադարի համաձայնության հասնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հաջողվել է հասնել Գազայի հատվածում հրադադարի և պատանդների վերադարձի վերաբերյալ համաձայնության։ Այս հայտարարությունից առաջ Նեթանյահուի գրասենյակը հաղորդել էր, որ հրադադարի գործարքը վերջնականացնելու համար վերջին պահին որոշ խոչընդոտներ են առաջացել։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։


Նեթանյահուն հայտարարել է, որ հունվարի 17-ի երկրորդ կեսին նիստ կգումարի իր անվտանգության կաբինետի, այնուհետև կառավարության անդամների հետ, որպեսզի նրանք հաստատեն երկար սպասված համաձայնագիրը։


Իսրայելը համաձայնագիրը պետք է հաստատեր հունվարի 16-ին, սակայն հետաձգել էր այդ հարցի շուրջ քվեարկությունը՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը մեղադրելով վերջին պահին համաձայնագրի որոշ կետերից հրաժարվելու մեջ՝ փորձելով ավելի զիջումներ ստանալ։ ՀԱՄԱՍ-ը հերքել է այս մեղադրանքները՝ հայտարարելով, որ «հանձնառու է մնում հրադադարի այն համաձայնագրին, որի մասին հայտարարել են միջնորդները»։


Հրադադարի մասին համաձայնության հասնելուց հետո իսրայելական ուժերը շարունակել են ավիահարվածները պաղեստինյան անկլավին։ Reuters-ը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնել է, որ իսրայելական հարվածներից Գազայի հատվածում հունվարի 16-ին առնվազն 86 մարդ է զոհվել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250