Ռազմական

Ուկրաինան ՌԴ զինվորականներին կաշառք է առաջարկել

Vika B. 1 րոպե 663 դիտում

Ուկրաինայի ռազմական հետախուզությունը ՌԴ զինվորականներին 1 մլն դոլար է առաջարկել ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գորլովկա քաղաքում գտնվող դիրքերը լքելու համար։ Այս մասին հայտարարվել է ՌԴ ՊՆ-ի և անվտանգության դաշնային ծառայության համատեղ նյութերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:


«Ուկրաինական ռազմական հետախուզության ներկայացուցիչները ՌԴ զինվորականներին 1 մլն դոլար են խոստացել Գորլովկայում (ԴԺՀ) իրենց դիրքերը լքելու համար։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության նկրտումներն արագորեն բացահայտվել են Ռուսաստանի ԱԴԾ ռազմական հակահետախուզության կողմից և տեղափոխվել վերահսկվող պայմանների: Ստացվել է 100,000 դոլար, որը վճարել է Ուկրաինայի ռազմական հետախուզությունը՝ որպես կանխավճար»,- հայտնել է ԱԴԾ-ն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250