ՄԱԿ–ի միջազգային դատարանի ղեկավարը՝ Լիբանանի նոր վարչապետ
Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Նաուաֆ Սալամը նշանակվել է Լիբանանի վարչապետ և կձևավորի Հանրապետության նոր կառավարությունը։ Այս մասին ասված է պետության ղեկավարի գրասենյակի հաղորդագրության մեջ, գրում է ТАСС–ը:
«Նախագահ Ժոզեֆ Աունը խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցություններից հետո Նաուաֆ Սալամին հանձնարարել է ձևավորել Լիբանանի նոր կառավարությունը»,- ասվում է հրամանագրի տեքստում։ Ավելի վաղ Սալամը ստացել էր 128 պատգամավորներից 85-ի աջակցությունը, մինչդեռ նրա մրցակցի՝ վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի օգտին քվեարկել էին միայն 9 պատգամավորներ, իսկ մնացածները հրաժարվել էին աջակցել որեւէ թեկնածուի։
71-ամյա Նաուաֆ Սալամը դիվանագետ և իրավաբան է, 2007-2017 թվականներին եղել է ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցիչը։ 2018 թվականին նա ընտրվել է Արդարադատության միջազգային դատարանի անդամ և դարձել կառույցի ղեկավար 2024 թվականի փետրվարի 6-ին։ Սալամը պատկանում է Բեյրութի ազնվական ընտանիքի, նրա զարմիկ Թամամ Սալամը ղեկավարել է Լիբանանի կառավարությունը 2014-ից 2016 թվականներին:
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Հանձնարարվել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթ...
Ռոբերտ Քոչարյանը՝ ավտովթարից մահացած ԱԺ պատգամավորի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ...
Սերգեյ Լավրովի անունից կեղծ նամակ է ուղարկվել Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի օդային տարածքի մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ենթադրյալ նամակը, ուղղված Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին, որը տար...